«Ամեն» շոուն հայրենասիրական նախագիծ է։ Այն ի սկզբանե կոչված է ներկայացնել Հայաստանը աշխարհին որպես մշակութային արժեքներ կրող և պահպանող երկիր։ Իտալական Վերոնայում կայանալիք եվրոպական պրեմյերան շատ կարևոր է մեզ համար։ Սակայն մենք չենք մոռանում, որ նախագիծը հայրենասիրական է և համարում ենք, որ Հայաստանի հանդիսատեսը առաջինը պետք է տեսնի «Ամեն» շոուն։ Այդ պատճառով որոշում կայացվեց եվրոպական պրեմյերայից առաջ ներկայացնել «Ամեն» շոուն Երևանում։ Երևանյան պրեմյերան կկայանա հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ հիանալի բեմը կընդունի Հայստանի պատմությանը նվիրված մեր երաժշտական ներկայացումը և համոզված ենք, որ «Ամեն» շուուն բազում վառ տպավորություններ կնվիրի հայ հանդիսատեսին։
– Գաղափարը ծնվեց անսպասելի, չանայաց, ինչպես և ցանկացած նոր գաղափարի, նրան նախորդել էր հոգեկան, ստեղծագործական որոնումների շրջանը։ Դու ապրում ես կարծես թե նորմալ, հագեցած կյանքով, բայց ինչ–որ բան չի հերիքում՝ միգուցե օդ, տարածություն… Եվ ցանկություն է առաջանում սովորականի սահմաններից դուրս գալ, լայնացնել հորիզոնները։
Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմության և մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս… Մենք փորձեցինք պատմել մեր պատմությունն այնպես, ինչպես տեսնում և զգում ենք այն ինքներս։
Շոուն ունի միասնական սյուժե, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության հիմնական դրվագները։ Մենք պատմում ենք մեր ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստների ու փորձությունների, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «Ամեն» շուուն ազգի վերածննդի մասին մի պատմություն է, որը պատմվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։ Ժանրային առումով «Ամենը» նմանօրինակը չունի։ Դա մի երաժշտական–դրամատիկ ներկայացում է, շոու, ուր ամեն ինչ հիմնված է սիմվոլիկ կերպարների վրա։
Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ, դասական երգչախումբ, փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված հայկական և արևմտյան օպերային կատարողներ։ Բեմում ծավալվող պատմությունը ուղեկցվում է էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։
Շոուն ստեղծելիս մենք փորձել ենք լայնացնել հանդիսատեսի ընկալման շրջանակները, որպեսզի այս պատմությունը հետաքրքիր և հասկանալի լինի ցանկացած մարդու համար, անկախ նրա ազգությունից։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42