Մենք ստեղծում ենք նոր դպրոցական ցանց՝ «Արարատյան բակալավրիատ», որը կրթական հարթակի համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին: Այս ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ անցկացնել: Այս մասին այսօր՝ «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը:
Ըստ նրա՝ «Արարատյան բակալավրիատը» համաշխարհային մասշտաբով մրցունակ կրթական ծրագիր է: Այն համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին և շարունակաբար կրթական ծրագիրը կատարելագործվելու է:
«Հայրենասիրությունը միայն այն չէ, որ դու քո ժողովրդին կապես քո պատմությանը, մշակույթին, հայրենասիրությունը նաև նրանում է, որ մենք պետք է մրցունակ ազգ դառնանք: Եվ կրթությունն է մարդու տաղանդի դրսևորման ճանապարհը, մենք այդ հնարավորությունը պետք է տանք մեր երեխաներին»,- ասաց Տ. Մեսրոպ քահանա Արամյանը:
Նրա վստահեցմամբ՝ բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի «Արարատյան բակալավրիատը» ներդրվի բոլոր ավագ դպրոցներում:
Նոր կրթական ծրագիրը ունի մի քանի կարևոր առանձնահատկություն: Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ դրանցից առաջինը արժեքային համակարգն է, առանց որի հնարավոր չէ կրթություն պատկերացնել:
«Այս կրթական ծրագիրը բյուրեղացնում է ամբողջ հայ դպրության պատմությունը, որովհետև կարևորագույն խնդիր է, թե ինչպիսի մարդ ես դաստիարակում, ինչպիսի արժեքներով ես նրան զինում: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ապագան կերտողները և պատասխանատվությունը ստանձնողները»,- նշեց նա:
2014 թ. մեկնարկել են ծրագրի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում կայացել է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման փուլը. «Ուսուցիչները վերապատրաստվել են այդ ծրագրով, որպեսզի մենք Հայաստանում ունենանք հայերեն լեզվով միջազգայնորեն ճանաչելի քննություններ»,- ասաց Մեսրոպ քահանա Արամյանը:
Ծրագիրն առաջին հերթին ներդրվելու են ՀՀ մարզերի և Արցախի 21 ավագ դպրոցներում. «Մենք սկսում ենք ոչ թե Երևանից, այլ մարզերից, որպեսզի մեր բոլոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տանք: Նախատեսում ենք, որ առաջիկա 10 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը լինելու է Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում»,- հայտնեց Տեր Մեսրոպը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47