ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ նապահպանության նախարարի առաջին տեղակալ: Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»։