ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն քարոզող ցուցապաստառները հանվել են քաղաքից, որովհետեւ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ նման պաստառներ տեսնել քաղաքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, մարդիկ երբեմն շփոթում են հանդուրժողականության քարոզը պրոպագանդայի հետ. «Չենք կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում հանդուրժողականություն: Հանդուրժողականություն չի նշանակում սեր, հանդուրժողականություն նշանակում է միմյանց իրավունքների հարգում, որը մենք պարտավոր ենք անել՝ անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե ոչ: Մեր հասարակության 80-85 տոկոսը չի ընկալում ԼԳԲՏ անձանց եւ այս առումով հասարակության մեջ նման քննարկումներն անհրաժեշտ են»:
Նա խոստովանեց, որ նույնիկս «Ելք»-ում կարծիքները կիսվել էին, կային մարդիկ, որոնք կողմ էին նման պաստառների առկայությանը, ոմանք դեմ էին:
Նույն խնդրի առնչությամբ, «Փինք Արմենիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը նկատեց, որ կոնկրետ ուղղորդված խմբեր կան ԼԳԲՏ անձանց նկատմամբ. «Հասարակությունը ամեն դեպքում՝ կամ չեզոք է, կամ անտարբեր է, կարող է լավ կամ վատ կարծիք ունենալ, բայց այդքան ագրեսիվ չէ, բայց կան կոնկրետ ուղղորդված խմբեր, որոնք օգտագործեցին սոցիալական մեդիան եւ այդ ագրեսիան փորձեցին մտցնել հասարակության մեջ: Նման խմբերը հետեւում են մեր կայքին, ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների գործունեությանը»:
Մամիկոն Հովսեփյանի խոսքով, իրենք փորձի համար այդ պաստառներով երկար ժամանակ նստել են այգիներում, սակայն ագրեսիվ վարքի ականատես չեն եղել. «Կարապի լճի մոտ նստում էինք մի քանի ժամ, մարդիկ կարդում էին ու անցնում, ոչ մի ծայրահեղ ռեակցիա չկար, բայց երբ քաղաքապետարանը եկավ ապամոնտաժելու, հենց այդ մարդիկ էին այդտեղ նկարողները»:
Նշենք, որ այդ պաստառները մնացել էին 3 օր, սակայն ֆեյսբուքում բուռն քննարկումներից հետո քաղաքապետարանը հեռացրել էր դրանք, իսկ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Քաղաքում ապօրինի տեղադրվել է 3 պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ: Անկախ բովանդակությունից դրանք ապամոնտաժվել են, քանի որ Երեւանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02