Հունիսին և օդի ջերմաստիճանը, և տեղումները նորմայի սահմանում կլինի: Այս մասին հայտնեց այսօր` մայիսի 30-ին, ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ Արարատի, Արմավիրի մարզերի, Արագածոտնի և Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին չի բացառվում, որ ջերմաստիճանը իջնի +7-+12, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում` ցերեկային ժամերին ջերմաստիճանը բարձրանա +33-36 աստիճան:
«Շիրակը, Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև +3-+5,իսկ առանձին օրերին էլ, հատկապես ամսվա երկրորդ տասնօրյակում` +24-+28-ի: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը ամսվա առաջին տասնօրյակում գիշերը կանխատեսվում է +3-+6, իսկ ամսվա երկրորդ կեսին` ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև +25-+30-ի»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ Տավուշի մարզում նվազագույն ջերմաստիճանը ամսվա առաջին կեսին, գիշերը կիջնի մինչև +5-+8, իսկ առանձին դեպքերում` ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի+28-+34 աստիճանի: Սյունիքի մարզում հովտային շրջաններում ջերմաստիճանը առանձին դեպքերում գիշերը կիջնի մինչև +10-15,իսկ արևադարձային տաք օդային հոսնաքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33-+37 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7-+10 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում` ջերմաստիճանը կհասնի +34-+36 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի ամենաշոգ օրը սպասվում է հունիսի 1-ին, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 32 աստիճան, սակայն, վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի: Նրա խոսքով, հունիսի 1-3-ը սևծովյան ցիկլոնի ազդեցության ներքո կլինի: Օրվա առաջին կեսին կայուն արևային եղանակ կլինի, երկրորդ կեսին` ամպրոպային ամպածություն կզարգանա: Արագածոտնի, Շիրակի մարզում մեծ է կարկտի հավանականությունը:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսին զգալիորեն ցերեկվա տևողությունը կմեծանա` մայիսի նկատմամբ մոտ կես ժամով: Հունիսին անկանոն եղանակային պայմանները հիմնականում հանրապետության հյուսիսային շրջաններում են պահպանվում, օվա առաջին կեսին հիմնականում անձրև, ուժեղ քամի, կարկուտ է լինում: Մյուս շրջանները հունիսի երկրորդ տասնօրյակից հետո անցնում են կայուն եղանակային գոտու: Նրա խոսքով, հունիսի ամենաբարձր ջերմաստիճանը 1998թ. է գրանցվել, երբ օդի ջերմաստիճանը հասել է 39.4 աստիճանի:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47