Այս օրենքով ոչ մեկին արտոնություն չի տրվում: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ արձագանքելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի վերաբերյալ հնչած կարծիքներին:
«Այս օրենքը վերաբերում է և քննիչներին, և դատախազներին: Համակարգային դրսևորում ընդհանրապես չկա»,-ասաց Կոստանյանը:
Նշենք, որ մինչ այդ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու հարևան սենյակներում նստած նույն պաշտոնն ունեցող դատախազները տարբեր չափով են վարձատրվում: Նրա ներկայացմամբ, Քննչական կոմիտեից դատախազություն աշխատանքի եկած դատախազներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում:
«Այն մեկը, որ միշտ աշխատել է դատախազությունում, ստանում է 200 հազար դրամ, մյուսը, որ եկել է քննչական կոմիտեից ստանում է 400 հազար դրամ: Ահա այսպիսի սոցիալական երաշխիքներ»,-ասաց Փաշինյանը, կարծիք հայտնելով, որ քննչական կոմիտեի քննիչները առավել արտոնյալ են մյուս քննիչների համեմատ:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերները փորձում են քննարկումներն անհատական դաշտ տեղափոխել:
«Արտոնություն չի տրվում քննիչներին դատախազների համեմատությամբ, կամ հակառակը: Սա վերաբերում է և քննիչներին, և դատախազներին: Ու ոչ միայն Քննչական կոմիտեի քննիչներին: Եթե ասեք սա վերաբերում է միայն Քննչական կոմիտեի, կամ հարկայինի, կամ ԱԱԾ-ի քննիչներին, ես ներողություն կխնդրեմ»,-ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47