Հայաստանը կարող է զարգանալ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում. Երևանում կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, Հայաստանը ժամանակին ուներ այլընտրանք և կարող էր վավերացնել ասոցացման համաձայնագիրը և զարգացնել իր տնտեսությունը՝ առևտրային հարաբերություններ հաստատելով ԵՄ երկրների հետ՝ բարեփոխումների արդյունքում ստեղծելով մթնոլորտ, որ ներդրումներ բերվեին Հայաստան:
«Ասոցացման համաձայնագիրը մեզ հնարավորություն կտար բաց համագործակցության, իսկ ԵԱՏՄ-ն թույլ չի տալիս ազատ համագործակցությունը»,-ասաց նա:
Պատասխանելով այն դիտարկումներին, թե ԵԱՏՄ-ին Հայաստանը միացավ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նա պատասխանեց, որ ակնհայտ է՝ ԵԱՏՄ-ն անվտանգային մարմին չէ, և Ադրբեջանին Ռուսաստանը ավելի շատ զենք վաճառվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ, քան մինչ այդ:
Ադրադառնալով ԵՄ-ի և Հայաստանի միջև նախաստորագրված և նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ այն շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք չունենք թարմացված իրավական հենք մեր հարաբերությունները զարգացնելու համար: «Հիմա նոր փաստաթուղթ է պատրաստվել և բանակցությունների մեջ ենք, և շատ հույս ունեմ, որ կկարողանանք վավերացնել այդ փաստաթուղթը»,- ասաց նա:
Համաձայնագրի ստորագրումը, ըստ Էդմոն Մարուքյանի, կարևոր է Հայաստանում լայն հնարավորությունների դուռը բացելու և Հայաստանի՝ եվրոպական տեսլականը տեսնելու առումով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական տեսլականն այլընտրանք չունի: Ես այլ այլընտրանք չեմ տեսնում»,- ընդգծեց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ պետք է միանշանակ հասկանալ, որ Հայաստանի անվտանգությունը Հայաստանն է ապահովում: «Այդ անվտանգությունը կարող ենք ունենալ, եթե ունենանք հզոր տնտեսություն, իսկ մենք կունենանք հզոր տնտեսություն, եթե Հայաստանը լինի եվրոպական մոդելի,- ասաց նա՝ հավելելով,-Հայաստանի՝ եվրոպական մոդելի երկիր դառնալն անկասելի է»:
ԱԺ պատգամավորը վերջում նշեց, որ ինքը կարևորում է նաև Հայաստանի և Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ սահմանային անցակետերում բավականին շատ բարեփոխումներ իրականացվել են:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47