Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներն այցելեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորականներին: Ապրիլի 18ին արցախցի պատգամավորները, ՀՀում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի ուղեկցությամբ, շրջեցին հոսպիտալի տարածով, շփվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորականների հետ: «Մենք եկել ենք երեք կին պատգամավորներով: Մեր տղամարդիկ բոլորը դիրքերում են, և մեզ մեծ առաքելությամբ ուղարկել են Երևան, որպեսզի այցելենք մեր տղաներին: Մենք շատ մեծ կսկիծով լսեցինք մեր տղաների վիրավորվելու լուրերը: Եկել ենք սրտապնդելու, առողջություն մաղթելու մեր տղաներին: Ուզում ենք, որ բոլորը շուտ ապաքինվեն»,«Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռամելա Դադայանը: Անդրադառնալով Արցախում այս պահին տիրող իրավիճակին. Ռամելա Դադայանը նշեց. «Արցախում հանգիստ է: Իհարկե, լսվում են կրակոցներ: Տղաներն ամուր կանգնած են դիրքերով: Բնակչությունը ևս: Սպասում ենք, որ աշխարհը զարթնի, դեռ կիսաարթուն են: Ցանկություն ունենք, որ բոլորն արթնանան, զգան, թե ով է մեր թշնամին և ինչ օձ է փաթաթված մեր վզին: Բայց միևնույն է` մենք մեր դիրքերում ամուր կանգնած ենք»: Արցախցի կին պատգամավորների պատվիրակության կազմում էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը և Ռիտա Մնացականյանը: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55