Ադրբեջանը ոչ միայն հրադադարն է խախտում սահմանին՝ դրանով ցույց տալով իր թշնամական վերաբերմունքը, այլ նաև փորձում է ներկայացնել ամբողջ աշխարհին, որ Հայաստանի դեմ պայքարելու է միջազգային բոլոր ինստիտուտներում: Նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը «Ա1+»-ի եթերում:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փակմամբ վնաս հասցվեց Հայաստանի զարգացմանը: Օգտագործելով ԵԱՀԿ-ի կանոնակարգի հնարավորությունը՝ Ադրբեջանը վետո դրեց երևանյան գրասենյակի վրա:
«ԵԱՀԿ գրասենյակի փակումը նույն Ադրբեջանի ձեռքի գործն է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր ցանկությամբ ԵԱՀԿ-ի գրասենյակը հեռացրել էր Բաքվից: Իր բուն իմաստով՝ այն որևէ կապ չուներ արցախյան խնդրի հետ, նպաստում էր Հայաստանի ներքին զարգացմանը, ժողովրդական, տնտեսական, բնապահպանական խնդիրների զարգացմանը: Ցավոք, մենք զգալու ենք ԵԱՀԿ-ի գրասենյակի բացը»,-նշել է Թևան Պողոսյանը:
Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի՝ մեր դիվանագիտությունն օր առաջ պետք է կարողանա այնպես անել, որ այդ ԵԱՀԿ-ի ծրագրերի դադարը չզգանք մեր ներքին զարգացման վրա՝ մեր շահերից ելնելով:
Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման բանակցություններին՝ Թևան Պողոսյանը նշել է, որ բանակցությունների միշտ պետք է պատրաստ լինել, գնալ, բայց միշտ խնդիր է լինելու, թե ինչի մասին է պետք բանակցել:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Մեկ տարի առաջ ներկայացնում էինք մանրամասներ, դեռ պետական այրերը չէին ուզում խոսել, իսկ հիմա արդեն բոլորն են ասում, բոլորը գիտեն, որ դա Ադրբեջանի վետոն է»,- վստահեցրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը:
Նրա մեկնաբանմամբ՝ Ադրբեջանը Վիեննայում՝ բյուջետային գրասենյակում, թույլ չի տալիս, որ ֆինանսավորում լինի, և այդ համապատասխան մեխանիզմները ներդրվեն կամ Կասպրչիկի գրասենյակի ընդլայնում լինի:
«Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ այդ մեխանիզմները ներդրվեն, դիտորդների թիվն ավելանա, որովհետև հասկանալի է, որ եթե այդ երկու երևույթը լինի, ասելու են՝ դե լավ, արդյունքը ո՞րն էր: ԵԱՀԿ-ն պետք է ամեն անգամ հայտարարի, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, որոշ ժամանակ հետո ստիպված են լինելու գնալ հաջորդ քայլին, սանկցիաներ են կիրառվելու խախտողի նկատմամբ, թույլ չեն տալու, որ անվերջ խախտի»,-վերլուծել է Թևան Պողոսյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47