Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորման, կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, հողօգտագործման խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով:

Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ վարչապետը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47