Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երրորդ անգամ մայրաքաղաքում անց է կացվում շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը: Երևանի հ. 171 հիմնական դպրոցում հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Կարեն Ասրյանի ծնողները:
Շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա, իսկ երկրորդ և երրորդ տեղերը Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանների թիմերը: Մյուս վարչական շրջանների թիմերն էլ արժանացել են Երևանի շախմատի ֆեդերացիայի պատվոգրերի:
Հուշամրցաշարի հաղթող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին հանձնելով գավաթներն ու մեդալները, Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Հարկ է նշել, որ Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարին մասնակցել են մինչև 8 տարեկան 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները: Նշենք նաև, որ փոքրիկ շախմատասերները մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող շախմատի դպրոցների սաներ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01