Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
«Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե կլինի մեկը, որը կհովանավորի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն: Սողոմոնյանն ինձ մոտ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի համար արժեք է, և ես հանձինս նրա, հասկացա, որ նա իրոք այն մարդն է, որը կպահպանի և կպահի այդ արժեքը:
Ես միշտ դեմ եմ եղել, որ ֆեդերացիայի նախագահը կամ նրա տղան, սեփականաշնորհեն «Փյունիկը»: Ակումբը չի վաճառվել, և ոչ մի դրամ Հայրապետյան ընտանիքը չի ստացել: Մանկապատանեկան թիմերն ու ակումբը հանձնվել է Սողոմոնյանին, բայց գույքը մեր ընտանիքի սեփականությունն է: Այն անվճար հանձնելու ենք օգտագործման, բայց սեփականությունը լինելու է մերը: Ակումբը ոչ թե վաճառվել է, պարզապես ֆուտբոլիստներով և մանկապատանեկան թիմերով փոխանցվել է մեկ այլ մարդու»:
- Տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հրաժարական եք տալու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
- Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, և միայն ես եմ այդ պաշտոնում:
- Սողոմոնյանը դիտարկում է նաև ակումբի անվանափոխության տարբերակը: Անձամբ Դուք այդ փաստն ինչպե՞ս եք ընդունում:
- Սեփականատերն ինքն է, կուզի կփոխի, կուզի` ոչ: Նա ցանկանում է հանրային քննարկման դնել: Նորմալ է:
-Առաջնությունն ավարտվում է: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում ընթացիկ մրցաշրջանում:
- Փոփոխություն չեմ նկատում: Միայն բացասականը: Եկող առաջնությունից մենք մեծ թվով փոփոխություններ կունենանք, առաջնությունը կուժեղանա: Եկող տարի ավելի հետաքրքիր կլինի: Երկու թիմով կավելանա Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակը 2018 թվականից: Այդ ժամանակ կլինի առաջընթաց: Հիմա միայն հետընթաց ենք ապրում: Ցավալի է, բայց` փաստ:
- Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Այդ մասին ի՞նչ կասեք:
- Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել: Նա մեր ազգինն է: Հպարտ եմ, որ մեր ազգից մեկը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Ուրախալի է, որ մենք ունենք նման մարզիկ: Հուսանք` այս տարի նա լավագույն մարզիկների թվում կլինի:
- «Փյունիկի» նոր ձևավորվող անձնակազմում շոշափվում են անուններ, որոնք ժամանակից Ձեր կողմից հեռացվել են հայկական ֆուտբոլից, մասնավորապես Արարատ Ճաղարյանի անունը:
- Քանի ես ֆեդերացիայում եմ, Ճաղարյանը «Փյունիկում» էլ, ակումբի դարպասների մոտ էլ չեմ թողնի հայտնվի:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42