ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ:
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նույն մարզի բնակիչ Հ. Հ.-ի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության վերաբերյալ քրեական գործը: Դատաքննության ժամանակ` 11.05.2017թ.-ին, պարզվել է, որ հիշյալ քրեական գործով տուժող Հ. Հ.-ին պատկանող և նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված 203 ոսկյա զարդերից դատարանին ներկայացված և հետազոտման համար բացված փաթեթներում փաստացի առկա են եղել միայն 193-ը: Ընդ որում, տուժողը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ հիշյալ 193 զարդերից միայն 44-ն են ոսկյա, իսկ մնացած զարդերն արծաթից են կամ բիժուտերիա է:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով իրեղեն ապացույցների հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47