Անկախ նրանից՝ ով կդառնա վարչապետ 2018 թվականին, ՀՀԿ-ի քաղաքական պատասխանատվությունը չի նվազելու: Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ այս կառավարության քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն, որովհետև ՀՀ բնակչության մեծամասնությունը պառլամենտական ընտրություններին առաջիկա 5 տարվա համար ՀՀԿ-ին տվել է մանդատ, որպեսզի ունենա կառավարությունը ձևավորելու իրավունք՝ «ՀՅԴ»-ի հետ:
«Անձերն այլևս չեն գալիս առաջնային տեղեր, առաջնային են դառնում կուսակցությունները, կուսակցական թիմերը, կուսակցական գաղափարախոսությունը. պառլամենտական համակարգի տարբերությունը կիսանախագահական և նախագահական համակարգերից սա է»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրել է, որ այս պահին իրենք ձևավորում են 2017 թվականի կառավարությունը, որը կգործի մինչև 2018 թվականի ապրիլ: Ըստ նրա՝ երբ 2018 թվականը գա, այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը, կոալիցիոն երկու կուսակցությունները կքննարկեն և կորոշեն, թե ով է լինելու վարչապետը:
«Մենք պատրաստ չենք այսօր խոսել 2018 թվականի զարգացումների մասին: 18 թվականի ապրիլից հետո այս կառավարությունը պիտի հրաժարական տա, ինչպիսի կառավարություն կլինի, ով կլինի այդ կառավարության կազմում, ով կգլխավորի, կերևա քննարկումների արդյունքում՝ կոալիցիոն երկու ուժերի միջև՝ ՀՀԿ և ՀՅԴ»,- պարզաբանել է ՀՀԿ խոսնակը:
Այն հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի լինել վարչապետ 2018-ի կառավարությունում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական պատասխանատուն նաև Հանրապետականն է լինելու. «Խնդրանքս՝ արհեստականորեն մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալին մի անջատեք Հանրապետական թիմից»:
Այն դիտարկմանը, թե արդյոք չկա՞ մոտավոր որոշում կամ քննարկումներ, թե ով կլինի վարչապետն այն դեպքում, երբ կա ծրագիր 2040 թվականի ժողովրդագրական զարգացումների մասին, ԱԺ փոխնախագահն ասել է. « 2040-ին մենք ունենք տեսլական: Մենք ունենք նպատակ՝ համազգային, ոչ թե քաղաքական: Գլխավոր ֆիգուրը լինելու է Հանրապետական կուսակցությունը, ժամանակը կգա, կքննարկենք, բոլոր ժողովրդավարական, նորմալ երկրներում քննարկում են կոնկրետ ժամանակին: Մենք դեռ այս կառավարությունն ամբողջությամբ չենք նշանակել պարոն Նախագահի հրամանով, թող բոլորը նշանակվեն, աշխատեն, 2018 թիվը կգա՝ բարին հետը, ես այլ պատասխան չունեմ»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32