ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին: Մայիսի 31-ին նախարար Սուրեն Կարայանն ընդունել է իրանցի պաշտոնյային։
Մոջթաբա Խոսրով Թաջին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել. «Շատ ենք կարևորում հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեր բարեկամ պետությունների միջև համագործակցությունը: Ձեզ էլ պատասխան այցով հրավիրում ենք Իրան՝ քննարկելու գնահատման փաստաթուղթ տրամադրող մարմինների ներկայացուցչությունների ստեղծումը Հայաստանում»:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ թեև Հայաստանի և ԻԻՀ-ի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, զարգանում են երկկողմ տնտեսական կապերը, այնուամենայնիվ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները դեռևս այնքան էլ գոհացուցիչ չեն, և անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այս ուղղությամբ համագործակցությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:
Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։ Այս համատեքստում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:
Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում Մոջթաբա Խոսրով Թաջին կարևորել է հայկական ապահովագրական կազմակերպությունների և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև կապերի ընդլայնումը, արտահանման արդյունավետ կազմակերպման առումով Իրանի արտահանման զարգացման բանկի հետ համագործակցությունը:


16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47