ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին և պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը և Կորյուն Նահապետյանը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների առավել աշխուժացումը և այս համատեքստում ընդգծել համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ակտիվացման, միջազգային խորհրդարանական հարթակներում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարևորությունը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգին և, մասնավորապես, ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է մարտի 21-ին Երևանում նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կընթանան կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:
Հայկական կողմը եվրոպական կառույցների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում անդրադարձել է նաև Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցին՝ նշելով, որ հարցի հետ կապված Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը մեկ անգամ ևս փաստում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու կարևորությունը՝ որպես հակամարտության լուծման և կայունության պահպանման միակ արդյունավետ գործիք: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 18-ի առաջին հասցեական հայտարարությանը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Էստոնիայի խորհրդարանը ձեռնամուխ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկին՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման հարցում:
Իր խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մանրամասն անդրադարձել է ՀՀ անվտանգությանն ուղղված քաղաքականությանը, ներկայացրել ՀՀ ներգրավվածությունը հավաքական անվտանգության համակարգերում: Այս համատեքստում պարոն Նահապետյանը խոսել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում հայկական ստորաբաժանումների ներգրավվածության, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մարկո Միհքելսոնը և Հաննես Հանսոն հայ գործընկերների հետ եվրոպական հարթակներում առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկկողմ այցելությունների ակտիվացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03