Բաքու փախած «Խաղաղության պլատֆորմի» հիմնադիր Վահան Մարտիրոսյանն օրերս տեսաուղերձ էր հղել, որում հայտարարել է, թե «խաղաղության պլատֆորմը» ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է, որի հիմնական նպատակը խաբեությամբ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելն ու հայկական հողերը գրավելն է։
Տարածվել է նաև Վահան Մարտիրոսյանի և ադրբեջանական «Հաքին.ազ» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևայի նամակագրությունը, որում վերջինս խոսում է այն մասին, որ իբրև «իր մարդիկ» 40 կմ ներթափանցել են Հայաստան։
«Ողջ մնալու արվեստ» նախաձեռնության հեղինակ Վովա Վարդանովը մեզ հետ զրույցում ասաց, որ տարածված տեղեկությունն ամենայն հավանականությամբ ապատեղեկատվություն է։
«Նամակագրությունից հայտնի չէ, թե «իմ մարդիկ» ասելով ինչ նկատի ունի, բայց իմ կարծիքով՝ դա ապատեղեկատվություն է։ Քանի որ այլ մանրամասներ չկան՝ զերծ կմնամ մեկնաբանությունից. այնտեղ նույնիսկ չի հասկացվում, թե խոսքը ինչ ժամանակահատվածի մասին է, դա երբ է տեղի ունեցել»,- նշեց նա։
Նույն կարծիքին է նաև ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը. «Շատ նման է ապատեղեկատվության։ Նման բաների վրա մենք չպետք է ուշադրություն դարձնենք, պետք է զգոն լինենք։ Այդ դավաճանների հետ կապված ցանկացած գործողություն պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի՝ երբ արվեց, ինչպես ու ինչ միտում ունի»։
Եղիազարյանն անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի վերջին տեսաուղերձին՝ ասաց. «Երբ նման մարդիկ օգտագործվում են, որպես կանոն, հետո դուրս են շպրտվում։ Նրանք իրենցից առանձնապես ոչինչ չեն ներկայացնում։ Ինչ պետք էր՝ քամեցին, դուրս շպրտեցին։ Դրանից հետո սկսվեցին մեղայականներն ու այլ բնույթի մեկնաբանությունները՝ իբր հատուկ են գնացել, որ ներսից տեսնեն՝ ինչ է կատարվում»։
Մեր զրուցակիցը հավելում է՝ դավաճաններին ներել չի կարելի. «Դա կբերի նոր դավաճանների ի հայտ գալուն, նրանց հեռու պահելու համար չպետք է ներենք հներին։ Նորերը թյուրիմացության մեջ կհայտնվեն, կմտածեն՝ ինչ էլ անեն, հետո ներվելու են։ Չպետք է ներել դավաճաններին»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02