ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ ակտիվ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այս մասին, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Դիտարկմանը, թե ՄԽ հասցեական հայտարարությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ գուցե հասունանում է այն փուլը, որ Մինսկի խումբը գործողություններ ձեռնարկի, Շարպանտիեն արձագանքեց. «Երեք եռանախագահները մշտապես կապի մեջ են հակամարտող կողմերի նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ: 10 օրից նրանք կայցելեն տարածաշրջան: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ՄԽ-ն անցնի գործողությունների, ապա ուզում եմ ասել, որ Մինսկի խմբի համանախագահությունը հնարավորություն է տալիս հակամարտության կարգավորման լուծում գտնելու, բայց լուծում կայացնողը համակարտող կողմերն են: Լուծում կայացնողները հակամարտող երկու կողմերը պետք է լինեն»:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան, որպես ՄԽ եռանախագահներից մեկը, ակտիվ քաղաքականություն է վարում: Նա հիշեցրեց, որ վերջերս հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, որոնց հանդիպման օրակարգում եղել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ պատրաստակամ է, որ պահը հասունանալուն պես պատրաստ է ընդունել կողմերի նախագահներին: Ֆրանսիան պատրաստակամ է ընդունել կողմերին, երբ հասունանա պահը»,- հավելեց նա:
Շարպանտիեն շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել, որ հակամարտությունը հնարավորինս արագ լուծվի, իսկ լուծումն ընդունելի լինի հակամարտության երկու կողմերի համար, հիմնված լինի հայտնի 3 սկզբունքների վրա:
«Հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի խախտման, փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել: Ստատուս քվոն չի կարող շարունակ ձգձգվել»,- ընդգծեց նա:
Իսկ հարցին՝ ինչո՞ւ ՄԽ հայտարարությունները մինչ այս ավելի հասցեական չեն եղել, ֆրանսիացի դիվանագետը չհամաձայնեց՝ նշելով. «Վերջին հայտարարությունն անհամեմատ ավելի հստակ է, թիրախավորված է, քան նախորդները, բայց դրանք ևս հասցեական են եղել. դրանք հնարավոր է եղել կարդալ տողատակերում»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02