Պետական ոլորտի համընդհանուր գործադուլ է սկսվել Բելգիայի ֆրանկալեզու մասում ՝ Բալոնիայում ու Բրյուսելում: Նիդեռլանդերեն խոսող Ֆլանդրիան շարունակում է աշխատել:
Գործադուլին մասնակցում է պետծառայողների մեծ մասը: Հանրային ծառայությունների, տրանսպորտի ու երկաթգծերի մեծ մասի աշխատանքը դադարեցվել է: Առավոտյան ժամերին Բալոնիայի՝ Բրյուսել, Նամյուր, Լյեժ ու այլ խոշոր քաղաքներ տանող ավտոմայրուղիներին գոյաացել էին 280 կմ երկարությամբ խցանումներ, հայտնում է RTBF-ը:
Բրյուսելում արհմիությունները մտադիր են հանրահավաք անել ՝ 10 հազար մարդու մասնակցությամբ, բայց հարց է առաջանում, թե ինչպես են նրանք կարողանալու հասնել քաղաքի կենտրոն:
Օդանավակայանների աշխատակազմը նախազգուշացրել է երկրի օդանավակայանների աշխատանքում հնարավոր խափանումների մասին:
Դպրոցներն ու հիվանդանոցներ հիմնականում բաց են: սակայն երեխաները դասի չգնալու օրինական պատճառաբանություն ունեն, եթե նրանց դպրոցը սեփական ավտոբուս չունի, քանի որ հանրային տրանսպորտը գրեթե չի աշխատում:
Գործադուլի գլխավոր նպատակն է հասնել նրան որ կառավարությունը վերանայի պետծառայությոնների օպտիմալացման ու վերակազմակերպման ծրագրերը, որոնց նպատակը ծախսերի կրճատումն է: Բացի դրանից արհմիությունները պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում է աշխատանքային շաբաթվա երկարացում՝ 38 ժամից 40 ժամ, կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացում: Արհմիությունները դժգոհում են նաեւ գործազրկության նպաստների համակարգի բարեփոխումից, որը ըստ կառավարության ծրագրերի, պետք է ավելի ակտիվ խթանի աշխատանքի որոնումները:
Սա այս ամսվա առաջին բողոքի ցույցը չէ հարավային Բելգիայում: Ապրիլի վերջից այստեղ շարունակվում է բանտերի աշխատակիցների գործադուլը, իսկ մայիսի 25-ից ՝ երկաթգծերի:
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44