ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Տրանսպորտի, ենթակառուցվածքների և ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Գրեյս Նապոլիտանոն ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի (ԼԱՄՕ) պաշտոնական ներկայացուցիչների բանակցությունները Երևանի և Լոս Անջելեսի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցի շուրջ:
«Անչափ ոգևորված եմ, որ ANCA-ն և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը Լոս Անջելեսի և Երևանի միջև ուղիղ չվերթներ սկսելու վերաբերյալ երկխոսություն են սկսել: Որպես ենթահանձնաժողովի անդամ՝ ես իմ աջակցությունն եմ հայտնում այս նախաձեռնությանը: Ջերմագին ողջունում եմ ANCA-ին և ԼԱՄՕ-ին այս հարցում առաջին քայլերն անելու համար»,-մեջբերում է Asbarez-ը դեմոկրատ կոնգրեսականի խոսքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ANCA-ի ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը:
ANCA-ի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարավետությունը, այլ նաև զբոսաշրջության զգալի խթանումը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացումը:
Նշվում է, որ ANCA-ն ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը:
Նշենք, որ March To Justice-ը խնդրագիր է հրապարակել, որը կարող են ստորագրել այս գաղափարի աջակիցները՝ դիմելով ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոյին:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01