Այն, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պետք է մասնակցի ոչ միայն ադրբեջանցիների հետ լեզվակռիվ տալուն, այլ նաև այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով քննարկումներին, քաղաքականության մեջ այբբենարանի ճշմարտություն ունի: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:
ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ եթե ինքը, ենթադրենք, հյուսիսիռլանդական պատվիրակությանը հուզող մի խնդրի մասին ելույթ է ունեցել, դա հայկական լրատվամիջոցների համար հետաքրքրություն ներկայացնող թեմա չէ: Այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով զեկույցներով մեր պատվիրակության անդամները հաճախ են հանդես եկել՝ դրանով նաև շահելով տվյալ երկրի համակրանքը:
Անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցին, նա համաձայն է, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդարացման մի ճանապարհ է:
«Իհարկե, ցանկացած խորհրդարանական վեհաժողովում նման բանաձևի ընդունման նախաձեռնությունն իսկ ծառայեցվում է տվյալ դեպքում մեր հարևան երկրի արտաքին քաղաքական շահերին և ուղիղ համեմատական է բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումների հետ»,- նշել է Սամվել Ֆարմանյանը:
Ըստ նրա՝ Միլիցա Մարկովիչի օրինակը չպետք է ընդհանրական կարծիք ստեղծի, թե հասել ենք մի ճգնաժամային իրավիճակի, որտեղ «ծախվածությունը» կամ «խավիարասերությունը», ընդհանրապես արժեքները նյութապաշտությանը ստորադասելու վտանգավոր կամ անլուծելի իրավիճակի է հանգեցրել, դա բացարձակ այդպես չէ:
«Ես կարող եմ վստահեցնել, որ հենց ԵԽԽՎ-ում ցանկացած մեկ «խավիարասերի» կողքին կա 2 պատգամավոր, որոնք առաջնորդվում են այլ սկզբունքներով, ի դեպ, այդ փաստարկի հակափաստարկը հենց այն է, որ նույն ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց ստեղծել արտաքին հետաքննող անկախ հանձնաժողով՝ հետաքննելու ԵԽԽՎ անդամների կոռուպցիոն սկանդալներում: Դա ամենամեծ հակափաստարկն է»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը գործի է դնում իր ֆինասական և ոչ միայն ֆինասական միջոցները՝ հավաքագրելու տարբեր խորհրդարանական ձևաչափերում կամ առանձին ազգային խորհրդարանում պատգամավորների, որոնք վճարի դիմաց, խավիարի դիմաց կամ որևէ այլ փոխհատուցման դիմաց առաջ են տանում ադրբեջանական շահերը, նաև ունենալով մտքում այն պարզ ճշմարտությունը, որ իրենց ընտրողները տվյալ երկրում առանձնապես հետաքրքրված չեն տվյալ պատգամավորների գործունեության այն մասով, որը վերաբերում է կովկասյան տարածաշրջանում գտնվող հակամարտության, իրենց աչքով, որը մեզ համար կյանքի ու մահվան խնդիր է:
«Ես չէի ուզենա հետ նայել և ծանրանալ մեր ունեցած բացթողումների վրա, որոնք բնորոշ են ցանկացած միջավայրի, որտեղ կան մարտահրավերներ և որտեղ աշխատանք է կատարվում, ես ավելի շատ ցանկություն ունեմ, որ այդ դասերը, բացթողումները սերտելով հանդերձ, մենք առաջ նայենք և փորձենք ապագայում գոնե չունենանք կորուստներ որևէ միջխորհրդարանական ձևաչափում, և, որ ամենակարևորն է՝ ձգտենք ավելացնել մեր բարեկամների թիվը և մեր գործընկեր խորհրդարանականների շարքում հայաստանյան տեսակետները հասկացողների, գնահատողների թիվը»,-ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02