Նրա ապրած կյանքն օրինակ է երկիր մոլորակի բնակչության այն հատվածի համար, որն ուզում է իր գոյությամբ աշխարհը դարձնել ավելի ջերմ ու գթասիրտ, ավելի բարի և մարդասեր․ հունիսի 1-ին Երևանում՝ Կասկադում, Հայաստանի կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանը, խոսելով աշխարհին հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի և գործունեության մասին, ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Դեռևս 1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը հպարտություն պատճառող համաշխարհային աստղ հայրենակցից դարձավ հայ ժողովրդի հայրիկ` բառի իսկական իմաստով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև՝ կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Երգչի՝ Կասկադի հարևանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ այսօր ազդարարելով Ազնավուրի տուն-թանգարանի հիմնման մասին, «մեծ հայրիկը» ազդարարում է իր հերթական հայրենանվեր գործի սկզբի մասին:
«Այս նմանօրինակը չունեցող թանգարանը պատմելու է Ազնավուրի կյանքի մասին, մաեստրոյի մշակութային ժառանգության մասին, բայց միևնույն ժամանակ աշխարհին պատմելու է հայ ժողովրդի մասին՝ մեր պատմության ու մեր ճակատագրի մասին»,- ասաց նա:
Արմեն Ամիրյանը հիշատակեց, որ 2011 թվականին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի կեցարանի՝ հանգստավայրի բացման արարողությունը, իսկ այս տարի՝ մարտի 23-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին, որը կծառայի «Շառլ Ազնավուր» տուն-թանգարան հիմնելու գործին:
«Մենք բոլորս համոզված ենք, որ այս թանգարանը դառնալու է հայաստանյան թանգարանների մեջ բազմադարյան մշակույթի առաջնորդողը»,- ասաց նա:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42