Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հրաժարականը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման հետ կապված իրադրության պատճառով: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Մուխթարլին կորել Է մայիսի 29-ին: Նա վերջին մի քանի տարիներին Թբիլիսիում թաքնվում Էր Ադրբեջանում քրեական հետապնդումից: Լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան, հայտարարել Է, որ «իր ամուսինը Բաքվում Է հայտնվել տարօրինակ հանգամանքներում, քանի որ նա իր հետ անձնագիր չի ունեցել»: Նա, ինչպես եւ Վրաստանի ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ կարծում են, որ ադրբեջանցի լրագրողին կարող Էին առեւանգել վրացական հատուկ ծառայությունները: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները մերժում են մեղադրանքները:
«Ինչպես Էլ որ Վրաստանի ղեկավարությունն արդարանա, անկարելի Է նման հատուկ գործողություն իրականացնել առանց ղեկավարության իմացության եւ համաձայնության: Վրաստանի կառավարության գործողությունները ոտնձգություն են երկրի ինքնիշխանության դեմ: Գործը հարկավոր Է շտապ հետաքննել, իսկ մինչ այդ ուժային կառույցների ղեկավարները պետք Է պաշտոնաթող լինեն»,- լրագրողներին հայտարարել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից ընդդիմադիր Իրակլի Աբեսաձեն գտնում Է, որ ադրբեջանցի լրագրողի կողմից սահմանի ինքնակամ հատումը անիրատեսական Է եւ «հորինված հեքիաթ»: «Ոչ ոք չի հավատում, որ մարդը, որին իր երկրում ձերբակալում Է սպասվում, ինքնակամ անցնի սահմանը: Ուստի ՆԳ նախարարի հայտարարությունները խելամիտ չեն»,-ասել Է Աբեսաձեն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հունիսի 1-ին կառավարության նիստում նշել Է, որ ընդդիմության հայտարարությունները վարկաբեկում են վրացական հատուկ ծառայություններին եւ մնացած իրավապահ մարմիններին: Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Էկա Բեսելիան ապարդյուն Է համարում ներքին գործերի նախարարի կամ իրավապահ կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականին հասնելու ընդդիմության ցանկությունները: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է սպասել հետաքննությանը, ինչից հետո կարելի Է համապատասխան գնահատական տալ»:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55