Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով չլուծելու դեպքում կսկսվի արյունալի պատերազմ, գրում է գերմանական Bild-ը:
Մեթիսը հավելել է, որ դա կլինի «երբևէ իրենց տեսած ամենասարսափելի հակամարտությունը»:
Պենտագոնի ղեկավարը շարունակել է՝ նկատելով, որ հյուսիսկորեական ռեժիմն ունի հարյուրավոր հրետանային զինատեսակներ ու հրթիռային համակարգեր, որոնք կարող են հասնել մինչև Երկրի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ Սեուլ:
«Հյուսիսկորեական ռեժիմը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի, բայց հիմա՝ նախևառաջ Հարավային Կորեայի համար, մինչդեռ պատերազմ սկսելու դեպքում՝ նաև Չինաստանի և Ռուսաստանի համար»,-ասել է Մեթիսը:
Նշենք, որ վերջին շրջանում Փհենյանը միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ հրթիռների փորձարկումներ է իրականացնում՝ առաջացնելով միջազգային հանրության դժգոհությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է, որ եթե Փհենյանը շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերն ու զարգացնի երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, հետևանքներն աղետալի կլինեն:
Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը քննարկում է Փհենյանին կանգնեցնելու համար բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում նաև ռազմական:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանն ասել էր, որ Փհենյանի հետ խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է՝ չնայած, որ ինքը կնախընտրեր այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ կունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է: Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,- ասել էր նախագահը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55