Եթե հաշվարկ են արել և կարողացել են կրել դատաիրավական համակարգի աշխատակիցներին բարձր կենսաթոշակ վճարելու բեռը, ապա ինչ էին ակնկալում, որ այդ մարդիկ դուրս չե՞ն գա, թե ինչ տեղի կունենա: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի մասին, ըստ որի՝ կառավարությունն առաջարկել է թույլ տալ դատաիրավական համակարգի աշխատակիցներին, ովքեր ունեն 20-ամյա աշխատանքային ստաժ, շարունակել մնալ համակարգում՝ միաժամանակ ստանալով սահմանված բարձր աշխատավարձը: Նախագիծն ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է:
«Այսինքն՝ սխալ կանխատեսում է տեղի ունեցել: Այս պայմաններում հասարակության մի հատվածին նման կենսաթոշակ նշանակելը ցույց է տալիս նրանց առավելությունը մյուս քաղաքացիներից: Ուսուցիչներ կան, որ տարիներ շարունակ աշխատում են, նրանց վրա դրված պատասխանատվությունն էլ պակաս կարևոր չէ, բայց նման թոշակների մասին երազել անգամ չեն կարող»,-նկատել է Մանե Թանդիլյանը:
Նրա կարծիքով՝ ի սկզբանե սխալ է եղել նման բարձր թոշակ տրամադրելը: Ըստ «Ելք»-ի պատգամավորի՝ հիմա էլ սխալ է երկարաձգել այդ արտոնություններից օգտվելու ժամանակահատվածը:
«Այն պատճառաբանությունը, թե աշխատավարձը ցածր լինի՝ կլինի նաև կոռուպցիոն ռիսկ, վավեր է ցանկացած ոլորտի համար: Այդ դեպքում ինչո՞ւ ենք առանձնացնում քննիչներին: Մանավանդ, որ որևէ կոռուպցիոն նվազում տեղի չի ունեցել: Այսինքն՝ սա բավարար չէ կամ սխալ են մեխանիզմները»,- վստահեցրել է Մանե Թանդիլյանը:
Նա փաստել է, որ խնդիրը ոչ թե գումարի, այլ վերահսկողական մեխանիզմների մեջ է, չկան լծակներ, որոնք կապահովվեն անկախությունը և անկաշառությունը:
«Այս արտոնությունը նոր չէր ընդունվում: Կար, ուղղակի երկարաձգվում էին դրանից օգտվելու ժամկետները: Մասնագետները, որ այս պահին աշխատում են, եթե այդպես խմբակային օգտվեն իրենց արտոնություններից և դուրս գան մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, ապա սահուն սերնդափոխություն և նորեկներին մասնագիտական ունակությունների փոխանցում չի լինի»,-պարզաբանել է «Ելք» խմբակցության պատգամավորը:
Նա վստահեցրել է, որ սխալվել են, որ բարձրացրել են կենսաթոշակները, այդպիսի թվերի են հասել:
«Երբ 2014 թվականի հուլիսն էր, բյուջեի խնդիր կար, բյուջեն այդպիսի ծանրաբեռնվածության չէր կարող դիմանալ, 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ պարզ էր, թե ովքեր են այդ մարդիկ և ինչքան է կազմելու այդ թոշակը, երբ որ այն վճարվի: Ըստ էության՝ այդ պահի հաշվարկը շարունակում է լինել վավեր»,-եզրափակել է Մանե Թանդիլյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47