Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար, շոտլանդական սփյուռքի հարցերով պատասխանատու Ալասդեր Ալլանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց զբոսաշրջության, ՏՏ, բանկային ու ֆինանսական, ինչպես նաև մշակութային ոլորտներում համագործացկության, գործարար կապերի խթանման հեռանկարներին։
Դեսպան Սարգսյանը ներկայացրեց զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի ներուժը, ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից և ԵՄ հետ դինամիկ զարգացող հարաբերություններից բխող առավելությունները օտարերկրյա ներդրողների և գործարարների համար։ Պայմանավորված մեծածավալ հայկական ու շոտլանդական սփյուռքի առկայությամբ` հանդիպման ընթացքում հեռանկարային համարվեցին ոլորտը համակարգող համապատասխան պետական կառույցների միջև փորձի փոխանակումն ու կապերի խորացումը։
Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Էդինբուրգի նորընտիր քաղաքապետ (The Lord Provost) Ֆրանկ Ռոսսի հետ, որի ընացքում քննարկվեցին Երևանի և Էդինբուրգի միջև զբոսաշրջության, մշակույթի, տեղական կառավարման ոլորտի միջազգային համապատասխան հարթակներում հարաբերությունների զարգացման, այդ թվում` գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02