Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ Է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում: Այդ մասին, հայտնել Է Tolo News-ը՝ հղում անելով բժիշկներին: «Զոհվածների թիվը հասել Է յոթի»,-ասված Է Twitter-ում հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ մարդու զոհվելու մասին: Խոսքը վերաբերում Է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի առաջին տեղակալ Մոհամադ Սալեմին: Նաեւ հաղորդվում Է վիրավորների մասին: Բերման են ենթարկվել հակակառավարական ակցիայի առնվազն վեց մասնակիցներ: Հիվանդանոցներից մեկի տվյալներով՝ յոթ զոհվածներից երկուսը մահացել են գլխին ստացած հրազենային վերքերից:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ հունիսի 2-ին Քաբուլում մեծ թվով մարդիկ են հավաքվել ահաբեկչական գործողության վայրից ոչ հեռու, որն առնվազն հարյուր մարդու կյանք խլեց: Բողոքավորներհ պահանջում են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության հրաժարականը: Reuters գործակալությունը, վկայակոչելով ակնատեսների, հայտնել Է, որ ոստիկանությունն սկսել Է օդ կրակել այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական արգելաշղթան: Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրանետներ Է կիրառում բազմությունը ցրելու համար: Բողոքավորները պնդում են, որ ոստիկանությունը «միտումնավոր Է կրակ բացել իրենց վրա»: Ավելի ուշ ցուցարարներին ցրելուն միացել են զինվորականները:
Քաբուլում ահաբեկչությունը կատարվել Է մայիսի 31-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթեցվել Է մայրաքաղաքի դիվանագիտական թաղամաս մուտքի հսկիչ անցակետի մոտ: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է ավելի քան 100 մարդ, տուժել են շուրջ 600-ը: Պայթյունի ալիքից վնասվել Է ավելի քան 50 ավտոմեքենա, ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են մերձակա շինությունները, վնաս Է հասցվել մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44