Հեռացված ԵԽԽՎ նախագահին նաև պետք է զրկել մի շարք առավելություններից, և այս ամենը պետք է անել հիմա։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ նշելով, որ նման ելույթ է ունեցել ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողովի նիստին:
«Եթե մենք այլևս չենք վստահում ԵԽԽՎ նախագահին, ինչի՞ց ենք վախենում, ո՞ւմից ենք թաքցնում մեր դիրքորոշումը, ինչո՞ւ ենք ուզում քողարկել այն տարբեր միջոցներով։
Այո, ԵԽԽՎ-ում մենք բազմիցս ականատես ենք լինում տարբեր առեղծվածային «պահեստային քվեների», մարդկանց, ովքեր հայտնվում են կարևոր քվեարկությունների ժամանակ և կրկին անհետանում մինչև հաջորդ անհրաժեշտ պահը։ Հեռացված ԵԽԽՎ նախագահին նաև պետք է զրկել մի շարք առավելություններից, և այս ամենը պետք է անել հիմա։ Քաղաքական այս ճգնաժամն արդյունք է ոչ միայն Ագրամունտի բարոյական ցածր պատկերի, այլև մեր կանոնադրություն թերի կետերի»,-մանրամասնել նա:
ԱԺ պատգամավորը առաջարկում է փոփոխություններ կատարել ներկա կանոնադրության մեջ և հնարավորինս շուտ կիրառել անվստահություն հայտնելու և ԵԽԽՎ նախագահին օրենքի ուժով հեռացնելու իրավունքը։
«Զավետալի և մի քիչ ծիծաղելի է հետևել «Պեդրոյի վկաների» վերջին ճիգերին՝ անգամ այստեղ նրանք փորձում են մեղմել այս փոփոխությունը, անգամ ակնարկում, որ սա չի կիրառվելու Ագրամունտի նկատմամբ, առաջարկում տարբեր գործիքներ, որ կօգնեն փրկել ԵԽԽՎ ներկա նախագահին։ Ողջունելի է, այս ճիգերը, չնայած և համառորեն կրկնվում են, սակայն ապարդյուն են, քանի որ իմ և հանձնաժողովի մյուս անդամների կողմից, բնականաբար, հնչեցվում են նրանց առաջարկների վտանգները և իրական ենթատեքստը»,-գրառել է Նաիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ապրիլին 28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն որոշեց անվստահություն հայտնել ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտին: Ըստ այդ որոշման՝ Ագրամունտը չի կարող ԵԽԽՎ-ի նախագահի անունից բանակցություններ վարել, պաշտոնական այցելություններ կատարել, կամ՝ հանդես գալ հայտարարություններով:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02