Հայաստանում հունիսի 1-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական՝ 15-րդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամփոփվել են նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, կատարված աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ այլ միջազգային իրավապահ կառույցների հետ համագործակցության զարգացման ուղիները, ԱՊՀ տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման սխեմաներն ու ուղիները հայտնաբերելու և կանխելու միջոցները: Ամփոփվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ միջոցառումների արդյունքները: Հստակեցվել են ԱՊՀ անդամ երկրների տարածքներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության հետագա քայլերը: Անդրադարձ է եղել նաև անդրսահմանային ինտերնետ-առևտրի իրավախախտումների կանխմանն ուղղված խնդիրներին, ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը: Մաքսային իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվել է ԱՊՀ տարածքում իրականացնել բազմակողմ հատուկ գործողություններ: Մշակվել են նաև համակարգված միջոցներ՝ ուղղված տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքներին: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի տեղեկացմամբ՝ Կոմիտեի գործունեության շրջանակում մշակվել է օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգ, ինչի հիման վրա էլ ԱՊՀ անդամ պետությունների միջև իրականացվում է մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում. «Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաև վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
Բարձր գնահատելով գործակացության մակարդակը, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Սերիշևը տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում համատեղ անցկացվել է 3 միջազգային միջոցառում. «Արդյունքում հաջողվել է կանխել 1016 ապրանքի և ապրանքխմբերի մուտքը, այդ թվում՝ առգրավել 96 կիլոգրամ թմրամիջոց, հոգեմետ նյութեր և դրանց բաղադրիչներ, 70 հազար փաթեթ ծխախոտ, կես միլիոն ԱՄՆ դոլար և մտավոր սեփականության 100 հազար օբյեկտ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով հարուցվել է 39 քրեական գործ և վարչական իրավախախտման 910 դեպք»:
Կարևորելով համագործակցության խորացումը, գործընկերներն ընդգծել են, որ ձեռքբերված համատեղ լուծումները կնպաստեն մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47