Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Սպիտակ տանն անցնող խորհուրդներին մասնակցելուց, քանի որ ԱՄՆ-ը դուրս է եկել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո:
«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդներից: Կլիմայի փոփոխությունն իրողություն է: Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը ո՛չ Ամերիկային օգուտ կտա, ո՛չ աշխարհին»,- գրել է նա Twitter-ում, հայտնում է Deutsche Welle-ն:
Մասկը, որը հայտնի Tesla, SpaceX և PayPal ընկերությունների համահիմնադիրն է, Սպիտակ տան խորհրդատուն էր բիզնեսի ու աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքային գծով: Նախկինում նա զգուշացրել էր, որ կդադարեցնի գործակցությունը ԱՄՆ նախագահի հետ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կլիմայի վերաբերյալ համաձայնագրից:
Մասկի օրինակին է հետևել The Walt Disney ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս քննադատել է Թրամփի որոշումը: «Հրաժարումը Փարիզյան համաձայնագրից վնասում է շրջակա միջավայրին, տնտեսությանն ու վտանգում է մեր երեխաների ապագան»,- գրել է նա:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44