Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը:
«Դիարբեքիրի փաստաբանների պալատ մեր այցելությունից հետո կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է»,- հայտնել է նա:
Դիարբեքիրի դատարանը մայիսի 30-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:
Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել:
Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։
Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01