ARM | RUS |

Հայաստանի համար չափազանց կարեւոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի եւ մատչելի լինելը. Էդվարդ Նալբանդյան

02.06.17 | 23:00

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Նուվել դ՛Աղմենի» ամսագրին։ Պարոն նախարար, Հայաստանը 2018թ. հյուրընկալելու էՖրանկոֆոնիայիգագաթաժողովը։ Ի՞նչնախապատրաստական աշխատանքներ են իրականացվում այսկապակցությամբ։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ կարեւորություն է տալիս մեր նորանկախ պատմության մեջ իրավամբ նախադեպը չունեցող այս միջազգային մասշտաբի իրադարձությանը. Հանրապետության Նախագահի հրամանագրով վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հայաստան են այցելելու բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի երկրների գրեթե կեսից՝ երկրագնդի բոլոր ծայրերից։ Նման գագաթաժողովները, ինչպես հասկանում եք, մեկ շաբաթում կամ մեկ ամսում չեն կազմակերպվում։ Միայն գագաթաժողովը Երեւանում անցկացնելու որոշմանը նախորդած աշխատանքը տեւել է շուրջ մեկ տարի, իսկ դրա նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկոֆոնիայի քարտուղարության հետ համատեղ արդեն սկսվել են։ Մարտին Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակներում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում կայացավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի միջեւ, որի ընթացքում քննարկվեցին երեւանյան գագաթաժողովի առանցքային ուղղությունները։ Մոտակա օրերին Հայաստան է այցելելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության նախապատրաստական խումբը։ Առաջիկա ամիսներին կկազմվի գագաթաժողովի վերաբերյալ փաթեթը, ուր կարտացոլվեն գագաթաժողովի խորագիրը, գլխավոր թեմաները, պատկերանիշը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Այդ փաթեթը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ նախարարական համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Տոգոյում։ Այստեղ էլ՝ Երեւանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը կստանձնի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը՝ դրանից բխող աշխատանքային ողջ ծավալով։ Իսկ ահա արդեն 2018թ. աշնանը Հայաստանը երկու տարով կնախագահի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետություններին միավորող այս խոշորագույն կառույցում։ Պարոն Նալբանդյան, եթե ամփոփ ներկայացնելու լինեք, ի՞նչ ակնկալիքներՀայաստանը կարող է ունենալ Երեւանում կայանալիք գագաթաժողովից։ Թերեւս, ակնկալիքները կարելի է դասակարգել երկու խմբի՝ ուղղակի եւ անուղղակի։ Ուղղակիի մասին դեռ առիթներ կլինեն խոսելու, մասնավորապես, երբ ձեւակերպվեն գագաթաժողովի նախագահության մեր բովանդակային առաջնայնությունները։ Այս առումով հստակ կարող եմ ասել, որ որպես Ֆրանկոֆոնիայում նախագահող երկիր՝ Հայաստանը հետամուտ է լինելու կազմակերպության նպատակներին՝ համերաշխությանը, ժողովուրդների իրավահավասարությանը, երկխոսությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մշակութային բազմազանությանը եւ այլ բարձր արժեքների ու սկզբունքների, որ մենք կիսում ենք մյուս անդամ պետությունների հետ, եւ որոնք մեզ խորապես հոգեհարազատ են: Այս փուլում ես կանդրադառնայի որոշ անուղղակի դրական ակնկալիքների։ Նախ՝ Հայաստանի համար չափազանց կարեւոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի եւ մատչելի լինելը, կարեւոր է մեր լայնածավալ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում։ Որքան լայն լինեն Հայաստանի արտաքին շփումների շրջանակն ու աշխարհագրությունը, այնքան լայն ու բարենպաստ կլինեն ընձեռված հնարավորությունները՝ ամենատարբեր առումներով։ Այն իրողությունը, որ բավական համառ մրցակցության արդյունքում հենց Ֆրանկոֆոնիայի ամենաերիտասարդ անդամներից մեկին՝ Հայաստանին վստահվեց շուրջ կեսդարյա պատմություն եւ միջազգային հարաբերություններում ուրույն դերակատարություն ունեցող այս կազմակերպության ղեկը, խոսում է մեր պետության արդյունավետ արտաքին քաղաքականության շնորհիվ ձեռք բերված հեղինակության եւ մեր հանդեպ վստահության ու համերաշխության մասին։ Կասկածից վեր է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի մեր երկրին ամենատարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջային եւ այլ առումներով։ Պայմանական ասած՝ գագաթաժողովը պետք է ընկալել որպես յուրօրինակ ներդրում, որից շահում են բոլոր կողմերը՝ կազմակերպությունը, անդամ պետությունները, եւ, իհարկե, հյուրընկալող երկիրը։ Պատահական չէ, որ պետությունները միմյանց հետ մրցում են միջազգային նմանօրինակ մեծ հավաքներ իրենց մոտ անցկացնելու համար։ Իսկ Հայաստանն, ինչպես ասացի, գագաթաժողովը կազմակերպելու իրավունքը նվաճեց բավական սուր մրցակցության արդյունքում։ Մեր ընթերցողներից ոմանց գուցե հետաքրքրեն այդ մրցակցությանմանրամասները. փակագծեր չէ՞իք բացի։ Էդվարդ Նալբանդյան. Մեր աշխատանքի մեջ փակագծերը բացում է ժամանակը։ Կարեւորն այն է, որ այդ որոշումն արդեն կայացվել է, եւ պետք է նայել առաջ ու լավագույնս պատրաստվել աննախադեպ այդ իրադարձությանը՝ կազմակերպության անխտիր բոլոր անդամ մեր գործընկերների հետ համագործակցաբար։ Ի դեպ, 2020թ. նշվելու է Ֆրանկոֆոնիայի կազմավորման 50-ամյակը եւ նախապատրաստական աշխատանքները տարվելու են հենց մեր նախագահության օրոք։ Հայաստանը նախագահությունը փոխանցելու է Թունիսին, եւ մենք մտադիր ենք սերտ կերպով աշխատել թունիսցի մեր գործընկերների հետ։ Դուք ասացիք, որ այս միջոցառումը շահեկան կլինի բոլոր կողմերի համար. իսկի՞նչ կտա Երեւանում գագաթաժողովի անցկացումը Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպությանը։ Ինչպես Մադագասկարում գագաթաժողովի աշխատանքներն ամփոփող մեր համատեղ ասուլիսին նշեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու մի տարածաշրջանում, որտեղ այն քիչ է ներկայացված եղել։ Եվ դա տեղի է ունենում Հայաստանի շնորհիվ՝ այստեղից բխող համապատասխան եզրակացություններով։ Մշակույթների ու քաղաքակրթությունների այս խաչմերուկում, որ մեր տարածաշրջանն է, Ֆրանկոֆոնիայի արժեքները լավագույնս կարող են տեղակայվել՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Նախատեսում ենք նաեւ գագաթաժողովի շրջանակներում քննարկել կազմակերպության համար այնպիսի կարեւորություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը եւ այլն։ Հուսով ենք երեւանյան գագթաժողովն իր շոշափելի ներդրումը կունենա այս հարցերում։ Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասովի՞նչ կտա Երեւանում գագաթաժողովի անցկացումը։ Եթե նկատի ունեք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում մեր ժողովրդին հուզող առաջնային հարցերը, ապա մեր անդամակցությունից ի վեր Ֆրանկոֆոնիան անմասն չի մնացել դրանց բարձրաձայնման առումով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեր լիիրավ անդամակցության գագաթաժողովին՝ 2012թ. Կինշասայում, մեր առաջարկությամբ դրա եզրափակիչ փաստաթղթերում տեղ գտավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայտարարությունը, որը կոչ էր անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։ Հաջորդող բոլոր գագաթաժողովներին այդ ձեւակերպումը հավանության է արժանանում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի ժամանակ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը առաջիններից էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով ուժի կիրառումը եւ շեշտելով խաղաղ հանգուցալուծման այլընտրանքի բացակայությունը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՖՄԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ հատուկ հայտարարությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին եւ ցավակցությունները հղեց Ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգներին։ 2015թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւ ընդունեց։ Համաժողովի մասնակից ութ տասնյակ երկրների եւ կառավարությունների պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պարոն Նալբանդյան, Դուք դեռեւս որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպանկանգնած եք ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի ներգրավվածությանակունքներում։ Կասե՞ք՝ ինչպես սկսվեց այդ ճանապարհը եւ որոնք էին նրահանգրվանները։ Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում նշանակվելուն պես՝ սկսած 1999 թվականից: 2004թ. Ուագադուգուի գագաթաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ երկրի կարգավիճակ: Մեր ջանքերի շնորհիվ 2008թ. Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացավ։ Այդ գագաթաժողովին մասնակցում էի արդեն որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար: Հետագա տարիներին Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց, եւ 2012թ. Կինշասայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն Ֆրանկոֆոնիայի եւ նրա հիմնարար արժեքների եւ նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։ Հաջորդ փուլը 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովն էր, որի կազմակերպչական որակն ու հաջողությունն արժանացան համընդհանուր բարձր գնահատանքի։ Այդ դրական փորձից հետո Հայաստանը որոշեց հանդես գալ նախաձեռնությամբ՝ հայտ ներկայացնելով հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը: Եվ ահա Մադագասկարի գագաթաժողովը միաձայն որոշում կայացրեց 2018 թվականին կազմակերպության ամենաբարձր մակարդակի հանդիպումը անցկացնել Հայաստանում։ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ հարաբերություններում ո՞ր գործնականզարգացումներն ու հնարավորությունները կառանձնացնեիք։ Մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռում Հայաստանին՝ զարգացնել հարաբերություններն ինչպես բուն կազմակերպության, այնպես էլ անդամ պետությունների հետ՝ բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերով։ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր առօրյայի մաս։ Դրա մասին են վկայում հարյուրավոր մշակութային եւ կրթական միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը: Անցյալ տարի դրան նվիրված շուրջ 500 միջոցառումներ են կազմակերպվել Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս տարի դրանց թիվը շուրջ 600 է։ Կառանձնացնեի նաեւ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ ստորագրված՝ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը, որը կոչված է ֆրանսերենի ուսուցումը մեր կրթական համակարգում եւ ֆրանսերենի դերը մեր համալսարաններում առավել ամրապնդելուն: Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը: Մեր մայրաքաղաքաքը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ակտիվ անդամներից է։ Այս համատեքստում նշեմ, որ դեռ 2011թ. Երեւանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը: Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաեւ այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր: Մեր մայրաքաղաք Երեւանը Ֆրանկոֆոն քաղաքների ասոցիացիայի ակտիվ անդամներից է։ ՀՀ Սահմանադրական դատարանն ինտենսիվ կապեր է հաստատել ֆրանկոֆոն գործընկեր կառույցների հետ։ Մեր մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ հետեւողական համագործակցության մեջ են Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ։ Այս թվարկումը կարելի է շարունակել, եւ այս բոլոր փաստերն, իհարկե, մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսեւորումներ են: Հայ հասարակության մեջ մեծ համակրանք ու լայն տարածում ունեցող ֆրանկոֆոնիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում են նաեւ այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի եւ այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են ոչ միայն Ֆրանսիան, այլեւ Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը եւ շատ այլ երկրներ: Ինչպես նշեցի, Ֆրանկոֆոնիան մեզ համար նաեւ կարեւոր հարթակ է կառույցի անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու եւ ամրապնդելու համար։ Որպես օրինակ նշեմ, որ Մադագասկարում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, կայացան ավելի քան երեք տասնյակ հանդիպումներ` հիմնականում այնպիսի երկրների հետ, որտեղ մենք դիվանագիտական ներկայացուցչություններ չունենք, հետեւաբար, մեր հարաբերություններին առավել կանոնակարգված ու պարբերական բնույթ հաղորդելու խնդիր ունենք: Ֆրանկոֆոնիայում մեր համագործակցությունը, իսկ 2018թ.՝ նախագահությունը կծառայեն նաեւ այս նպատակներին։ Պարոն Նալբանդյան, Դուք խոսեցիք Հայաստանում ֆրանսիական մշակույթինկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին։ Ֆրանկոֆոնիայի համատեքստումինչպիսի՞ դեր են խաղում հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր ակտիվ ներգրավվածության հիմքում, անշուշտ, առկա են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ պատմականորեն միահյուսված ամուր կապերը եւ խորը բարեկամության զգացումը, որոնք մերձեցնում են երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ: Մեր հասարակության գիտակցության մեջ որոշակիորեն առկա է նաեւ ֆրանսիական մշակույթի եւ լեզվի հետ կապվածությունը, որը սկսել է արմատավորվել դեռեւս հին ժամանակներում, մասնավորապես, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր: ՖՄԿ առանցքային գործիչներից մեկը՝ Սենեգալի նախկին Նախագահ, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, իր վերջին հարցազրույցներից մեկում դիպուկ ձեւակերպում էր տվել. Ֆրանկոֆոնիա նշանակում է ֆրանսերեն լեզու եւ արժեքներ։ Այդ թվում՝ արժեքներ, որոնց դրոշակակիրն է եղել դարեր շարունակ Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների օրրան եւ ժողովուրդների իրավահավասարության առաջամարտիկ։ Հենց այդպիսի ընկալում ունեն մեր հասարակության մեջ Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթը եւ ֆրանկոֆոնիան։ Դուք հիշատակեցիք պարոն Աբդու Դիուֆին, պարոն նախարար։ Արդյո՞ք ծանոթեք եղել Ֆրանկոֆոնիայի այլ ղեկավարների հետ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստեղծվել է 1997թ., եւ ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ պաշտոնը զբաղեցրած բոլոր գործիչներին։ Ջերմորեն եմ հիշում Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար, դրանից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, լուսահոգի Բուտրոս-Ղալիին, ում լավ ճանաչում էի եւ անձնական հարաբերություններ էի հաստատել շուրջ երեսուն տարի առաջ՝ Եգիպտոսում իմ աշխատելու տարիներից: 2003-2014թթ. կազմակերպության գլխավոր քարտուղարն էր պարոն Աբդու Դիուֆը, որն, իրոք, նշանավոր անձնավորություն է, ով մեծապես նպաստել է ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երեւան եւ այն մեծ հետաքրքրությունը, որ նա դրսեւորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի ու պատմության նկատմամբ։ Նախագահ Դիուֆը առաջնորդող դեր կատարեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես հնարավորություն ունեցա նրան ավելի լավ ճանաչելու որպես վառ քաղաքական գործիչ եւ անհատականություն: Գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում տիկին Միկաել Ժանի հետեւողական ու սկզբունքային գործելաոճը՝ միտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներն ու համամարդկային արժեքները առաջ մղելուն, որի շնորհիվ, վստահ ենք, էլ ավելի կմեծանա ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցությունը միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման, մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում: Միկաել Ժանն իր եռանդով եւ ստեղծարար գաղափարներով հավելյալ լիցք է հաղորդում կազմակերպության գործունեությանը։


Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47