Կանայք հաճախ չեն հասկանում, թե տղամարդիկ ինչու են լքում իրենց: Շատերը համարում են, որ տղամարդիկ անխելք են, իսկ իրենք կատարելություն:
Tochka-ն գրում է, որ կա կանանց 9 տեսակ, որոնցից խուսափում են բոլոր տղամարդիկ: Նրանք չեն ցանկանում այսպիսի կանանց հետ գործ ունենալ.
· Երեկույթների սիրահար կին. Երեկույթների սիրահար կանայք չեն մտածում իրենց տղամարդկանց մասին: Նրանք միայն զվարճանալու և լավ ժամանակ անցկացնելու մասին են մտածում, ինչը ոչ բոլոր տղամարդկանց է համապատասխանում: Տղամարդիկ ցանկանում են, որպեսզի կինը հոգ տանի իրենց մասին, ոչ թե օրը գիշերներն ակումբներում անցկացնի:
· Խեղճ կին. Կան այնպիսի կանայք, որոնք ամեն ինչից վախենում են, նույնիսկ անձրևի տակ թրջվելուց: Այսպիսի կանայք մեծ պահանջարկ չունեն տղամարդկանց շարքերում, քանի որ տղամարդիկ սիրում են աշխույժ ու համարձակ աղջիկներին:
· Կպչուն կին. Կպչուն կանայք ամբողջ կյանքում կախված են ինչ-որ մարդկանցից: Նրանք վախենում են անկախությունից ու նախընտրում են, որ ինչ-որ մեկը հոգ տանի իրենց մասին, ամեն ինչով ապահովվի: Շատ քիչ տղամարդիկ են նման կանանց սիրում:
· 17 տարեկան կին. Իրականում այս կանայք կարող են 30, 40 և նույնիսկ 50 տարեկան լինել: Նրանք պարզապես չեն հասունացել և մնացել են 17 տարեկանում: Նրանք դեռ շարունակում են ազատ ապրել ու հաշվի չառնել հասարակական կանոնները: Հասուն տղամարդկանց հասուն կանայք են դուր գալիս:
· Բրենդային կին. Բրենդային կանայք հետաքրքրում են միայն շատ հարուստ ու գեր տղամարդկանց: Այսպիսի կանայք նիհարակազմ են ու փոքրիկ շնիկների են սիրում: Հավանաբար, շատերն են նման կանանց տեսել: Որպես կանոն` նրանց հարաբերությունները երկար չեն տևում, տղամարդիկ փորձում են հեռու մնալ նրանցից:
· Միայնությունից վախեցող կին. Այսպիսի կանայք չեն կարողանում միայնակ մնալ: Նրանք վստահ են, որ անպայման պետք է ամուսնանան և ամեն ինչի պատրաստ են դրան հասնելու համար: Այս ամենը պարզապես վանում է տղամարդկանց:
· «Հիվանդոտ» կին. Նման կանայք միշտ վատառողջ են, սակայն իրականում ոչ մի խնդիր էլ չունեն: Նրանք հաճախ են բողոքում տարբեր ցավերից, սակայն այդ կերպ փորձում են պարզապես ուշադրություն գրավել: Բնական է, որ տղամարդիկ խուսափում են հաճախ հիվանդացող կնոջից:
· Հոգեպես անկայուն կին. Այսպիսի կանայք օրական մի քանի անգամ փոխում են տրամադրությունը: Նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն ու իրենց ամեն ինչի կենտրոնում են զգում: Տղամարդիկ չեն կարողանում հասկանալ նրանց ու ապրել նրանց հետ, այդ պատճառով էլ խուսափում են նման կանանցից:
· Ոչինչ թույլ չտվող կին. Առաջին հանդիպման ժամանակ ոչինչ թույլ չտվող կանայք նույնիսկ դուր են գալիս տղամարդկանց, սակայն, եթե արդեն մեկ ամիս անցել է, իսկ կինը դեռ թույլ չի տալիս, որ տղամարդը համբուրի իրեն, վաղ թե ուշ, տղամարդը մեկ ուրիշին կգտնի:
life.tert.am
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02