Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի՝ «ամենից ոչ ամերիկացի» նախագահը, փոխանցում է РИА Новости-ն:
«Թրամփը դավաճանում է ամեն բան, ինչ ԱՄՆ-ը վեհացրել է՝ հանդուրժողականությունը, ժողովրդավարական ինստիտուտները, անձի նկատմամբ հարգանքը։ Այդ առումով Թրամփն ամենից ոչ ամերիկացի նախագահն է, ինչպիսիք չեն եղել արդեն տևական ժամանակ»,-ասել է Շուլցը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության կենտրոնում «տաբուների թիրախավորված խախտումն է», ինչը կապում է նրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Սակայն չի կարելի մոռանալ՝ Թրամփն Ամերիկան չէ», - ընդգծել է Շուլցը։
Մեկանաբանելով կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը՝ Շուլցը նշել է, որ այդպիսով ամերիկացի առաջնորդը ցանկանում է նվազեցնել արտադրական ծախսերն ու բնապահպանական չափորոշիչներն ամերիկյան արտադրանքների համար։
«Դա շատ պարզ, սակայն անհեռատես հաշվարկ է։ Այն չի աշխատի, քանի որ Թրամփը բաց է թողել ամերիկյան արդյունաբերությունն արդիականացնելու այդքան մեծ հնարավորությունը», - հավելել է Շուլցը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44