ARM | RUS |

Սահմանին իրավիճակը լարված պահելով՝ Ադրբեջանը ցանկանում է մնալ միջազգային հարթակի ուշադրության կենտրոնում. Խաչիկ Գալստյան

03.06.17 | 22:08

Tert.am-ը «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի շուրջ զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Գալստյանի հետ: Նրա խոսքով՝ կառույցի տրված գնահատականն օբյեկտիվ չի կարող լինել, քանի որ նրանք առաջնորդվում են քաղաքական շահերով:

- Պարո՛ն Գալստյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկուցի համաձայն՝ Արցախի հանրապետությունում ավելի քան երբևէ սրվել է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը: Որպես խոսքի ապացույց նշում են այն, որ 2017 թվականի սկզբին սահմանային լարվածությունը շարունակում է, որի արդյունքում էլ կողմերը զոհեր են ունենում: Որքանո՞վ է այս կառույցի գնահատական օբյեկտիվ:

- «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցին ես խիստ վերապահորեն եմ մոտենում և օբյեկտիվությունը կասկածի տակ եմ դնում՝ հաշվի առնելով, որ նման կառույցները հետապնդում են կոնկրետ քաղաքական շահեր ու նպատակներ: Այս պահին այդ խմբի նման հոռետեսական մոտեցումը նպատակ ունի կողմերի վրա ազդել: Կարծում եմ՝ ավելի շատ ուղղված է հայկական կողմի վրա, որպեսզի զիջումների պատրաստակամությունը մեր կողմից շատ ավելին լինի՝ հաշվի առնելով, որ հակառակը կլինի պատերազմի սկսումը: Սակայն ապրիլի 2-ը ցույց տվեց, որ մեր ժողովրդին պատերազմով հնարավոր չէ վախեցնել, ավելին՝ մենք պատերազմից հետո ավելի կոպիտ դիրքորոշում որդեգրեցինք, հասկացանք, որ առկա բանակցային ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցելն իմաստ չունի:

- Իսկ նոր պատերազմի հավանականություն կա՞:

- Մի բան մենք պետք է լավ գիտակցենք՝ առնվազն ևս մեկ հարյուրամյակ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմի: Սա է թելադրում ներկա իրողություն, իսկ լա՞վ է, թե՞ վատ, արդեն հարցի մյուս կողմն է:

-Եթե օբյեկտիվությունը կասկածի տակ եք դնում, այդ դեպքում հնարավո՞ր է, որ զեկույցն ստատուս քվոյի փոփոխության ազդակ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանին այս ստատուս քվոն այդքան հաճելի չէ:

- Վիճարկելի է հարցն՝ արդյոք ստատուս քվոն շահեկան չէ Ադրբեջանին, որովհետև Ալիևն իր իշխանության պահպանման համար լավագույն վիճակում է գտնվում: Քանի դեռ լուծված չէ ԼՂՀ հարցն, Ալիևի վարչակարգն իշխանության վերարտադրման խնդիր չունի: Որքան էլ տարօրինակ է, միևնույնն է, ստատուս քվոյի պահպանումը մեծ հաշվով շահեկան է Ադրբեջանի իշխանություններին: Այլ հարց է, որ սահմանում իրավիճակը լարված պահելով Ադրբեջանը ցանկանում է մնալ միջազգային հարթակի ուշադրության կենտրոնում, որ այլ հարցերով էլ խնդիրներ լուծի:


-Դուք գտնում եք, որ առաջիկայում լայն ռազմական գործողություններ չեն լինի, սակայն Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների տոնը չի նվազում: Ի՞նչ է միջազգային հանրություն չի կարողանում սաստել Ադրբեջանին, թե ԼՂՀ խնդիրն այլևս չի տեղավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման շրջանակում:

- Ադրբեջանի ագրեսիան կարելի է թուլացնել մի ձևով՝ սաստելու ոչ համաչափ տարբերակով: Հայկական կողմն այս կամ, այն պատճառից ելնելով, այդ կարմիր գիծը չի անցնում: Այո՛, մենք տեսնում ենք, որ հայկական կողմը պատասխանում է, բայց վստահ եմ՝ կարող են նաև ավելի խիստ ու անհամաչափ պատասխան տալ: Սա է մեր կողմից զիջումը, բարի կամքն ու պատրաստակամությունը խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու: Եթե մենք անցնենք ռուբիկոնն ու անհամաչափ պատասխանեինք Ադրբեջանին, այլևս ոչ ոք չի կարող բանակցային սեղանի շուրջ խնդրի կարգավորման ճանապարհը գտնել:

- Ի՞նչ բանակցային ճանապարհի, հայկական կողմի բարի կամքի մասին է խոսքը, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմն էլ այս կամ այն հանդիպումը որակում է բանակցություններ վերսկսելուն միտված հանդիպումներ:

- Ապրիլյան պատերազմը հայկական կողմին ստիպեց կարծրացնել դիրքորոշումն, այսինքն՝ սկսեցին խոսել նախապայմանների լեզվով: Մենք դրեցինք նախապայմաններ, որ սահմանի երկայնքով լինեն հետաքննության մեխանիզմներ և այլն, ու քանի այս պայմանները չեն կատարվում՝ բանակցությունների շարունակության մասին խոսելն աբսուրդ է դառնում: Մենք տեսնում են, որ արդեն տարուց ավել անցել է, սակայն Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հետևողականորեն խուսանավում է: Սա մի քիչ մեր գործը հեշտացնում է, քանի որ մեր կողմից առաջ քաշված ռացիոնալ նախապայմանները չեն կատարվում, իսկ խոսել գլոբալ համաձայնությունների և խաղաղության պայմանագրի մասին այս պայմաններում, անիմաստ է:

- Նախապայմանները դրված են, որպեսզի բանակցություններ սկսվեն, իսկ բանակցային սեղանին դրված են Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթերը: Արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո այս փաստաթղթերն իրենց արդիականությունը չեն կորցրել:

- Այս հարցի շուրջ զուտ սուբյեկտիվ կարծիք կարող եմ ասել, որ ընդհանրապես դեմ եմ փոխզիջումային տարբերակով կարգավորմանը, դա լավագույն տարբերակը չէ: Կազանի, թե Մադրիդյանը կլինի, միևնույն է, կառուցված են փոխզիջման տրամաբանության վրա, իսկ կողմերն ավելի շատ մնալու են չբավարարված լուծումներից: Իսկ նման չբավարարվածությունը մեր դեպքում անընդունելի է, քանի որ երկու փաստաթղթերի դեպքում էլ ԼՂՀ մասով հստակ իրավական ձևակերպում գոյություն չունի: Եթե խոսքը լրացուցիչ հանրաքվեների մասին է, ապա մենք պատմական դառը փորձ ունեն, քանի որ 1920 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, այնտեղ էլ լրացուցից հանրաքվե էր նախատեսվում, որն անկատար մնաց: Այնպես որ, մեզ կերակրել լրացուցիչ հանրաքվեներով, անիմաստ է: 1991 թվականին Ղարաբաղի ժողովուրդն իր կամքն արտահայտել է և Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է անկախ պետականություն ունենալը, 25 տարի կերտել է իր անկախությունը: ՀՀ իշխանություններն էլ այս որոշումը պետք է հարգի, իսկ ԼՂՀ-ի փոխարեն բանակցելով մենք այդքան էլ չենք հարգում Ղարաբաղի մեր հայրենակիցների որոշումը: Ի վերջո` մենք պետք է հասկանանք, թե մեր իշխանությունները հստակ տեսլականը որն է: Մենք տեսել են 3 նախագահների բանավեճը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության, բարիդրացիության կարգախոսը, որը չաշխատեց, մեր հասարակությունը մերժեց , 2-րդ նախագահը խոսում էր Ղարաբաղը –ՀՀ-ին միացնելու գծի մասին, իսկ ներկայիս իշխանությունը գնում է ավելի շատ Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհով: Մենք դեռ միասնական որոշում չունենք, պետք է հասկանանք, թե ինչ ենք ցանկանում:

-Մենք տարբեր փաստաթղթերի շուրջ են բանակցում, բայց երբ հետևում ենք ԼՂ բանակցությունների ընթացքին, նկատում ենք, որ դեռևս 1990-ականներին խոսում էին հայկական կողմից 2 շրջանի հանձնման մասին, հետո խոսվեց 5-ի, հետո՝ 5+2 ձևաչափի մասին: Ստացվում է, որ տարիների ընթացքում հայկական կողմն է ավելի զիջողի դիքերից հանդես գալիս, հնարավո՞ր է, որ տարիներ հետո հայկական կողմն ավելի վատ դիրքում հայտնվի։

- Ընդհանրապես զիջումների տրամաբանությունն ուղիղ համեմատական է երկրի պետականության ամուր հիմքերի հետ: Եթե մենք գտնում են, որ 25 տարի անց մենք շատ ավելի կայացած, հզոր պետություն ենք, ապա մեզ զիջումներ պարտադրել հնարավոր չէ: Եթե գտնում ենք, որ մենք գտնվում են միջազգային ճնշումների ներքո, 6 մլրդ պարտք ունեցող, դեմոգրաֆիական աղետի մեջ ենք, ապա նման պետությանը ճնշման ենթարկելու գայթակղությունն ավելի մեծ է: Սակայն ես լիահույս եմ, որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը գործ ունի ավելի քան 10 մլն մահապարտների հետ: 10 մլն մահապարտի աշխարհում ոչ ոք ճնշման չի կարող ենթարկել, սա է մեր փրկօղակը, ինչը ցույց տվեց նաև ապրիլյան պատերազմը: 500 մահապարտը պատերազմ հաղթեց, իսկ 10 մլն մահապարտը նշանակում է, որ կարող է աշխարհին հաղթել՝ դիմակայելով ճնշումներին:


Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47