Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հունիսի 15-ին Երևանում հանդես կգա համերգային ծրագրով:
Ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:
Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների այս տարի նշվող 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:
Իննսունամյա պատմություն ունեցող նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ:
1974 թվականից ի վեր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Վլադիմիր Ֆեդոսեևն է: Այս նվագախմբի հետմաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Ռեպինին:
Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004 թվականներին հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյիֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տասը տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը: Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993 թվականից` կոմպոզիտորիստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկը ահռելի է, հայտնի եննրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններիմեկնաբանությունները:
Խմբի ձայնասկավառակները թողարկվել են «Սոնի», «Ուորներ Քլասսիքս ենդ Ջազ», «Ֆիլիպս», «Մելոդիա» և մի շարք այլհեղինակավոր ընկերությունների կողմից:
2016-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի են նվագախմբիհամերգները Վիեննայի «Մուզիքֆերայն»-ի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխվածտարբերակի պրեմիերան:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03