Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 5-ին ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են անմեղ անձեր, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին և ժողովրդին փոխանցել է Հայոց Եկեղեցու և նրա բարեպաշտ հավատացելոց սրտակցությունն ու զորակցությունը:
«Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին: Չկա որևէ կրոն, ուսմունք կամ արժեքային համակարգ, որ արդարացնի ատելությունը, թշնամանքը և բռնությունը այլոց նկատմամբ, խրախուսի հույսերով առլեցուն մարդկային կյանքի ընդհատումը: Մենք խստորեն դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ հանդիման այս սոսկալի երևույթի` քաղաքակիրթ աշխարհը կմիավորի իր ջանքերը` հանուն խաղաղության ու մարդկության անվտանգ կյանքի»,- նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարություն` զոհվածների ընտանիքներին և Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին: Հայոց Հայրապետն Երկնավորի հովանին ու զորակցությունն է հայցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իշխանություններին` հաղթահարելու այս չարիքը և ապահովելու աստվածասեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47