Եմենի իշխանությունները միացել են Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Բահրեյնին՝ Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզելու հարցում, հայտնում է Reuters-ը:
Բացի այդ, երկրի կառավարությունն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Քաթարի մասնակցությունը Եմենում անցկացվող ռազմական գործողությանը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը:
Մինչդեռ Sky News-ը հավելում է, որ Լիբիայի անցումային կառավարությունը ևս խզել է դիվանագիտական կապերը Քաթարի հետ:
«Քաթարը 2012թ. ի վեր «Մուսուլման եղբայրներ» շարժման լիբիական մասնաճյուղի և այլ իսլամիստական խմբավորումների զենքի մատակարարման հիմնական աղբյուրն է ու վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի ազգային անվտանգությանը»,-հայտարարել է Լիբիայի անցումային կառավարության արտգործնախարար Մուհամեդ ադ Դայիրին:
Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով դիվանագիտական ճգնաժամը, արաբական աշխարհի պետություններին միասնության կոչ է արել:
Կանխատեսում է, որ այս զարգացումները բացասաբար կանդրադառնան մերձարևելյան տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, քանի որ Պարսից ծոցի հարուստ երկրները, օգտագործելով իրենց ֆինանսական և քաղաքական ազդեցության լծակները, ներգործում են Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում և Եմենում կատարվող իրադարձությունների վրա:
«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,-նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01