Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝ մեծ է Արցախի Հանրապետությունում պատերազմի վերսկսման հավանականությունը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական դիվերսիա, որից չպետք է խուճապի մատնվել, իհարկե ուշադրություն դարձնել և հաշվի առնել պետք է:
«Հարցը նրանում է, որ եթե նման երևույթ լինում է, ապա անպայմանորեն պետք է տեսնել, թե ում է դա ձեռնտու. հայկական կողմին ձեռնտու չէ, իսկ հակառակորդին՝ կարծես ընդհակառակը: Ինչո՞ւ հենց հիմա եղավ. խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը վերջին շրջանում թուրքերի հետ անցել է ճակատային համակարգված գործողությունների՝ սահմանին ռազմական, քաղաքական, դիվանագիտական և քարոզչական ուժեղ աշխատանք է տանում»,-ասաց նա և նշեց, որ զեկույցը սրա շրջանակներում է:
Հարցին, թե հիմա ինչո՞ւ է Ադրբեջանին ձեռնտու, Նավասարդյանը պատասխանեց՝ այստեղ երկու նպատակ կա. «Նախ, առաջինը ներքին լսարանի օգտագործման համար է, քանի որ Ադրբեջանում քաղաքական ու տնտեսական առումով լարված վիճակ է, և երբ ասում են՝ բարձր մակարդակով արտաքին թշնամին վտանգ է սպառնում, դա մի կողմից գոտեպնդում է, մյուս կողմից զգոն վիճակում պահում՝ հետևում թաքցնելով ձախողումները ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում»,-ասաց նա:
Նա նշեց, որ իր կարծիքով՝ պատերազմ չի լինի. «Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի: Ես մասնագետ չեմ, բայց լայնամասշտաբ չի լինի, կարող է լինել ռազմական էսկալացիա այս իրավիճակում, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում բացառում եմ, իսկ ՀՀ-ն նման քայլի չի գնա»։
Արման Նավասարդյանը շարունակեց, որ ՌԴ-ն շահգրգռված չէ այստեղ պատերազմական գործողություներ սկսել, և ստատուս քվոն փոխելն էլ այսօր հնարավոր չէ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32