Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Մոլդովայի երիտասարդական հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է Sports.md-ը:
Մոլդովայում կայացած խաղում, հիշեցնենք, Հայաստանի երիտասարդական հավաքականը Հակոբ Հակոբյանի միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել.
«Մեր թիմը թարմացվել է: Այս կազմով սա մեր առաջին խաղն էր: Այսօր մենք հաղթեցինք՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ:
Մրցակցին լավ էինք ուսումնասիրել: Դիտել էինք Մոլդովայի՝ Ալբանիայի հետ անցկացրած երկու խաղի տեսագրությունները, և եկել էինք այն եզրահանգման, որ սա ֆիզիկապես ուժեղ թիմ է, որը լավ է խաղում «երկրորդ հարկում»: Այս իսկ պատճառով փորձեցինք խաղը տեղափոխել ներքև. ստացվեց:
Եթե հաշվի առնենք, որ մեր կազմում միանգամայն երիտասարդ ֆուտբոլիստներ են, կան նույնիսկ 19-ամյա մի քանի պատանիներ, և մենք հավաքվել էինք ընդամենը 3 օր առաջ, ապա կարելի է ասել, որ գոհ եմ ոչ միայն արդյունքից, այլև՝ խաղի որակից:
- Ստացվում է՝ Դուք ԵԱ-2019-ի ընտրական փուլի՝ Ջիբրալթարի հետ խաղից առաջ հաջող ստուգարք անցկացրիք:
- Ոչ միայն: Մեր խմբում ընդգրկված է նաև այնպիսի ուժեղ հավաքական, ինչպիսին Ռուսաստանն է: Նրանց հետ խաղը կկայանա օգոստոսի 31-ին, բայց մենք արդեն հիմիկվանից սկսում ենք տակտիկապես ձևավորել այն ֆուտբոլը, որը մեզ թույլ կտա դիմակայել այդպիսի ուժեղ մրցակցի:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03