Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի կարծում, որ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը, ըստ որի՝ մեծ է Արցախի Հանրապետությունում պատերազմի վերսկսման հավանականությունը, քարոզչական հնարք է կամ լոբբիստական ջանքերի արդյունք:
«Ավելին՝ մտածում եմ, որ զեկույցը վերջին տարիներին գրված իրականությանն ամենամոտ զեկուցն է»,-այսօր հրավիրված ասուլիսին վիդեոկապով ասաց քաղաքագետը և նշեց, թե հետևելով ՀՀ-ում թեմայի շուրջ վերլուծություններին՝ եզրակացրել է, որ շատ դեպքերում այն չեն էլ ընթերցել:
«Զեկույցը բալանսավորված է, նույնիսկ չափից շատ, այնտեղ կան բազմաթիվ մանրուքներ, որոնք հետաքրքիր են. նկատե՞լ եք՝ ճգնաժամի մասին խոսելիս, օկուպացված տարածքներ եզրույթը զեկույցում չակերտների մեջ է ներառվել: Բացի այդ, ազատագրված տարածքների մասին խոսելիս գրել է, որ չնայած Ադրբեջանը համարում է օկուպացված, բայց հայկական կողմը ևս ունի սեփական կարծիք, և բերել են Շահումյանի օրինակը, որ ՀՀ-ն այն օկուպացված տարածք է համարում»,-ասաց նա:
Տիգրան Գրիգորյանը շարունակեց, թե իրականությանը մոտ ներկայացվել է այն մոտեցումը, որ գոյություն ունի տարածքային զիջումների վերաբերյալ: «Գրված է, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում հասարակությունը պատրաստ չէ որևէ զիջումների գնալ: Նշվել է Սասնա ծռերի օրինակը և ասվել, թե զուտ տեխնիկապես հնարավոր չէ գնալ զիջումների»,-ասաց նա:
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամը նշեց, թե երբեք չի հանդիպել որևէ զեկույց, որտեղ մանրամասն ներկայացնեն, թե ինչ արձագանք կարող է լինել Արցախի կողմից:
«Զեկույցում նշվում է, թե արցախյան իշխանությունները պատրաստ են պատերազմի վերսկսման ժամանակ ոչ միայն ակտիվ կամ պասիվ պաշտպանության, այլ նաև ակտիվ հարձակման, և կարող են 15 կմ խորանալ Ադրբեջանի տարածքում, և դրանից Ադրբեջանը կարող է ունենալ 300 000-ից 600 000 փախստական։ Այսինքն՝ պատերազմի վերսկսման դեպքում Արցախի ՊԲ-ն կկարողանա իրականացնել այդ պլանները»,-ասաց նա:
Տիգրան Գրիգորյանը նշեց, թե պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունն արվել է անվտանգության դիլեմայի շրջանակներում:
«Որ արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կողմերը սխալ են գնահատում միմյանց կողմից եկող ազդակները, և դրա արդյունքում կարող է տեղի ունենալ էսկալացիա»,-ասաց նա և շարունակեց, թե կարծում է, որ զեկույցի նպատակն այն է, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռի ղարաբաղյան հարցին, որովհետև, ըստ նրա, բազմաթիվ պատերազմների ու ճգնաժամների ֆոնին Արցախն անտեսված է:
Տիգրան Գրիգորյանը նշեց, թե ճգնաժամային խմբի կողմից վերջին 10 տարիներին իրոք հայկական կողմի բացասական գնահատականներով զեկույցներ են հրապարակվում, բայց վերջին մի քանի տարում կարելի է տեսնել, որ լուրջ բալանսավորված պրոգրես կա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47