«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
Տեղեկացրել էինք, որ նույն գործարանի երկու բանվոր Ախուրյան գյուղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը և 41 տարեկան, Այգաբաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաև վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:
Արմեն Թումասյանը ընկնելու հետևանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի և դեմքի շրջանում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ ընկնելու հետևանքով վերջինիս փորի հատվածն ամբողջովին պատռվել է: ՀՀԿ-ական պատգամավորի սեփական շաքարի գործարանում տեղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել:
Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկանում են լռել: Մասնավորապես, Այգաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տեղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոնների հումք են տեղափոխել, որի ընթացքում գնացքը շարժվել է, և իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենևին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23