«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետեւյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»:
Անցած տարիների ընթացքում թեև փոփոխվել ու լրացվել են որոշ դետալներ, բայց հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները մնացել են նույնը: Արցախի իշխանություններն էլ դեռ 90-ականներից իրենց անհամաձայնությունն են հայտնել բանակցային սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լուծվելու այս դիլեման, եթե Ղարաբաղը միշտ դեմ է քննարկվող տարբերակին: Այստեղ նաեւ հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանը, որ հայտարարել էր դեռ 2011թ. Կազանում փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, համոզված է, որ բանակցային սեղանին գտնվող փաստաթուղթը հայանպաստ է, խնդրի լուծման ճիշտ ճանապարհն է, ինչո՞ւ այս ընթացքում չի փորձել համոզել ղարաբաղյան կողմին:
Իսկ եթե փորձել է, ապա Արցախի կառավարության ղեկավարի հայտարարություններից տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին դա չի հաջողվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի խոսնակից պարզել՝ արդյո՞ք նա շարունակում է խնդրի լուծման շուրջ բանակցությունները այս փաստաթղթերի հիման վրա: Սակայն մեր հարցումը, ինչպես միշտ, մնաց անպատասխան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23