Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին: Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի կողմից հունիսի 5-ին տարածված հայտարարության մեջ:
«Հունիսի 4-ին ձերբակալված բոլոր մարդիկ ազատվել են առանց նրանց մեղադրանքներ ներկայացնելու»,- հայտնել է լոնդոնյան ոստիկանությունը: Ահաբեկչությանը հաջորդած օրը, որի զոհ է դարձել յոթ մարդ, ձերբակալվել էր 12 մարդ՝ յոթ տղամարդ եւ հինգ կին: Սքոթլենդ-Յարդը հրապարակել է ահաբեկչության երկու կատարողների անունները՝ 27-ամյա Խուրամ Շազադ Բաթը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, որը ծնվել է Պակիստանում, եւ 30-ամյա Ռաշիդ Ռեդվանը, որը ծնունդով կամ Մարոկոյից է, կամ Լիբիայից:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ երրորդ ահաբեկիչը օտարերկրացի էր: Ինչպես հունիսի 5-ին հայտնել է Sky News-ը, ահաբեկիչների կողմից օգտագործված ավտոմեքենայում հայտնաբերվել են հրկիզիչ խառնուրդով շշեր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է յոթ մարդ, 48 հոգի վիրավորվել է, նրանցից 18-ն օրհասական վիճակում են: Երեք ահաբեկիչներն սպանվել են ոստիկանության կողմից: Նախօրյակին Լոնդոնի քաղաքապետարանի մոտ, Լոնդոնյան կամրջից ոչ հեռու, որտեղ հունիսի 3-ի երեկոյան կատարվել է ահաբեկչական գործողությունը, տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են Բրիտանիայի բոլոր հիմնական կրոնների ու դավանանքների ղեկավարները, Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը, ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք ծաղիկներ են դրել ի հիշատակ զոհվածների, ինչից հետո լռության րոպե է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47