«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Գյումրու «ՀՎԿ» ավագանու խմբակցության օրինակով Վանաձորում նույնպես «ՀՎԿ»-ն կդադարեցնի նիստերի մասնակցելու բոյկոտը:
«Այդ որոշումը թողնվելու է տարածքային կառույցներին, ինչպես իրենք կորոշեն՝ այնպես կլինի, դա կլինի սեպտեմբերին և տեղական կառույցները կորոշեն` կմասնակցեն, թե ոչ»,-ասաց Առաքելյանը:
Ըստ նրա՝ Գյումրու դեպքում էլ որոշումը եղել է տարածքային կառույցներինը:
Նշենք, որ Գյումրու «ՀՎԿ» ավագանու խմբակցությունը երեկ դադարեցրել էր բոյկոտը և մասնակցել էր Գյումրու ավագանու նիստին: Հիշեցնենք, որ Գյումրիում «ՀՎԿ»-ն «ԲՀԿ»-ի և «ԳԱԼԱ»-ի հետ համատեղ որոշել էր բոյկոտել նիստերն այնքան ժամանակ, մինչև չսպառվեին դատական ատյանները:
Հարցին, թե այդուհանդերձ որոշումը չի՞ համաձայնեցվում կենտրոնական կառույցի հետ, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ կենտրոնականից որոշում է եղել, որ թողնում են տեղական կառույցների նպատակահարմարությանը՝ ինչպես ճիշտ կգտնեն:
Էդգար Առաքելյանը նշեց, որ Վանաձորում սեպտեմբերին կսկսվի նոր նստաշրջանը, որի ժամանակ էլ նոր կորոշվի: «Հիմա երկու տարի անցել է, և տեղական կառույցն այս դեպքում ևս կորոշի նպատակահարմարությունը»,-ասաց նա:
Հարցին, թե այդուհանդերձ կարծո՞ւմ են արդյոք, որ բոյկոտը հարցի լուծում չէ և պետք է գնալ և մասնակցել նիստերին, խնդիրները բարձրաձայնել, Առաքելյանը պատասխանեց. «Երկու տարին ցույց տվեց և բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ, իսկ մնացածը, թե հարցի լուծման շարունակությունն ինչպիսին կլինի, դա արդեն թողնված է տեղական կառույցի որոշմանը՝ ելնելով Վանաձորում ստեղծված իրավիճակից»,- ասաց նա:
Հարցին՝մտավախություն չունե՞ն, թե մյուս ուժերը, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» կարող են թիրախավորել ՀՎԿ-ին մասնակցության որոշման համար և կմեղադրեն, որ հենց իրենք են փակ, գաղտնի քվեարկության ժամանակ կողմ քվեարկել Մամիկոն Ասլանյանին, Առաքելյանը պատասխանեց. «Թիրախավորման որևէ խնդիր չեմ տեսնում և որևէ ուժից վախենալու խնդիր էլ չունենք: Ինչ մնում է «Լուսավոր Հայաստանին», ապա մենք նրանց քաղաքական աջակցություն տվել ենք, և թիրախավորվելու համար հարձակումների խնդիր չեմ տեսնում»:
Tert.am-ի հետ զրույցում երեք քաղաքական ուժերի, մինչ այժմ՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, մեկնաբանելով հնարավոր զուգահեռները Գյումրու ու Վանաձորի միջև, այսինքն՝ այն, որ ՀՎԿ-ն չի բացառվում, որ կորոշի Վանաձորում էլ դադարեցնել բոյկոտը, նշեց, որ Գյումրիում ու Վանաձորում լրիվ տարբեր իրավիճակներ են: «Այստեղ բոյկոտը լրիվ այլ հիմքով էր, իրենք մինչ այժմ պահել են «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած բոյկոտը, հիմա, եթե դադարեցնեն, դրա համար պետք է ինչ-որ ձևով իրենց տեսակետն արտահայտեն, հիմնավորեն, թե ինչու: Կամ՝ հիմնավորեն, թե ինչու մինչև հիմա բոյկոտում էին, հիմա՝ ոչ: Քանի դեռ նման հայտարարություն կամ գործողություն չի եղել, ենթադրություններ չեմ կարող անել»:
Հարցին՝ չէ՞ որ, արդեն հիմա կուսակցությունից չեն բացառում նման սցենարը՝ ասելով, որ այս հարցը թողնելու են իրենց տարածքային ներկայացուցիչների որոշմանը, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Եթե թողնելու են տարածքայիններին, ուրեմն՝ նրանց հետ պետք է կապվել, ճշտել, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն, ինչ են պատրաստվում անել»:
tert.am
21:35
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
11:59 10.07.25
12:12 10.07.25
18:45 11.07.25
11:45 10.07.25
12:28 10.07.25
11:23 10.07.25
10:03 10.07.25
19:08 11.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03