2016-ի առաջին եռամսյակում երրորդ երկրներից Հայաստան ներմուծումը եւ դրանցից գանձվող հարկերը նվազել են: Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
«Ներմուծումը մեզ մոտ ավանդաբար գերակշռում է արտահանման ծավալները: Ինչ-որ չափով դա մտահոգության տեղիք է տալիս, սակայն, ինչպես ասվում է, չկա չարիք, առանց բարիքի: Ներմուծումը հարկման ամենակարեւոր օբյեկտներից է: Այդ պատճառով դրա կրճատումը նույնպես մտահոգիչ է»,- ասել է Ալավերդյանը:
Մասնավորապես 2016-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 15.2 մլրդ դրամով պակասել են երրորդ երկրներից ներմուծման ծավալները: Դրանցից միայն 9.3 մլրդ դրամը փոխհատուցվել է ԵՏՄ երկրներից ներմուծման ԱԱՀ-ի հաշվին: Իսկ Ընդհանուր առմամբ ներմուծման՝ հարկման ենթակա սեկտորը պակասել է 14.9 մլրդ դրամով կամ 13 տոկոսով: Եթե խոսենք ԱԱՀ գանձումների ընդհանուր նվազման մասին, ապա 2016-ի առաջին եռամսյակում այն կազմել է 10.1 մլրդ դրամ կամ 11.5 տոկոս: Այդ թվում՝ սահմանին գանձվել է 13.7 մլրդ դրամով ավելի քիչ, իսկ ներքին շրջանառությունից՝ 3 մլրդ դրամով ավելի շատ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47