Warner «Հրաշք կինը» (Wonder Woman) ֆիլմի ֆինանսական հաջողության հետ կապված Bros կինոստուդիայի ակնկալիքները, որը նկարահանել է ռեժիսոր Փեթի Ջենքինսը՝ գլխավոր դերում դերասանուհի Գալ Գադոտի մասնակցությամբ, արդարանում են։
Նախնական տվյալների համաձայն՝ ցուցադրության առաջին հանգստյան օրերին կինոնկարն ԱՄՆ-ի ներքին շուկայում բերել է 100,5 միլիոն դոլարի դրամարկղային մուտքեր: Կինոնկարն ստեղծողների համար արտաքին շուկան էլ ավելի շահավետ է. տոմսերի վաճառքից ստացվել է 122,5 միլիոն դոլար: «Հրաշք կինը» վարձույթ է դուրս եկել աշխարհի 56 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Այսպիսով, հունիսի 2-ին համաշխարհային վարձույթում հայտնվելու պահից ֆիլմն արդեն բերել է 223 միլիոն դոլար: Դրանով իսկ, Variety հանդեսի խոսքով՝ «կինոնկարն, ըստ երեւույթին, հաստատում է ամանահամարձակ սպասելիքները»: «Հրաշք կինն» արդեն սահմանել է Հոլիվուդի մեկ ռեկորդ. ամենախոշոր դրամամուտքն ԱՄՆ-ի շուկայում ցուցադրության առաջին հանգստյան օրերին՝ կին ռեժիսորի կողմից նկարահանված ֆիլմերի համար:
Մինչ այդ վարկանիշը գլխավորում էր «Մոխրագույնի հիսուն երանգները» (Fifty Shades of Grey) կինոնկարը, որը նկարահանել է Սամանտա Թեյլոր Ջոնսը: Դրա արդյունքը կազմում է 85,2 միլիոն դոլար:
«Հրաշք կնոջ» հաջող դեբյուտը բացառիկ կարեւոր է Warner Bros -ի համար, քանի որ բացում է ֆիլմի շուրջը թույլատրագրված ապրանքների մի ամբողջ արխիպելագ, ինչպես նաեւ սիքվելների շարք կազմելու հեռանկար: Հոլիվուդյան շուկայավարության գործարար լեզվով նման կինոնկարները կոչվում են tentpole:
Այս տարվա սկզբին արված կանխատեսումների համաձայն՝ «Հրաշք կինը» ֆիլմը պետք է բերի 750 միլիոնից մինչեւ 830 միլիոն դոլար դրամամուտքեր: Կինոնկարի ստեղծման արտադրական ծախսերը կազմել են 149 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:03 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01