ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի հասկանում, թե ինչու պետք է Հայաստանն իր հարևան Վրաստանի համեմատ 6 անգամ քիչ զբոսաշրջիկներ ընդունի: Այվազյանի խոսքով` ժամանակին Հայաստանը մոտավորապես նույնքան զբոսաշրջիկ էր ընդունում, որքան Վրաստանը: Իսկ հիմա Վրաստանն ընդունում է 6 մլն, իսկ Հայաստանը՝ 1 մլն: «Անկախ այն հանգամանքից, որ Վրաստանը ծով ունի, իսկ Հայաստանը՝ ոչ, պետք է հասկանալ, որ ամենակարևորն այլ բան է՝ թե որքանով են զարգացած ենթակառուցվածքներն ու որքանով են մատչելի գները: Այս ամենը ես ասում եմ մտահոգությամբ ու ափսոսանքով: Անհրաժեշտ է, որ մենք գտնենք այս խնդիրները հաղթահարելու ճանապարհներ: Անհրաժեշտ է ստեղծել հարկադրման մրցունակ համակարգ»,- նշել է Վարդան Այվազյանը:
Դե, մինչ Վարդան Այվազյանը կզբաղվի Հայաստանի համար հույժ կարևոր այդ խնդրի բացահայտմամբ, ներկայացնենք մի քանի կարևոր հանգամանք: Նախ, նշենք, որ Վարդան Այվազյանի քաղաքական վերելքը սկսվեց այն ժամանակ, երբ նա հիմնադրեց «Քարանձավ» յուրօրինակ անունով կոոպերատիվը: Անունը հուշում էր, որ կոոպերատիվը պետք է նաև զբոսաշրջությամբ զբաղվեր: 1990-ականներին աստիճանաբար նորաձև էր դառնում լեռնային տուրիզմը: Ամենայն հավանականությամբ, Այվազյանը մեկ կամ երկու քարանձավ էր հայտնաբերել և ցանկանում էր այդտեղ զբոսաշրջիկներ տանել: Թե ինչ եղավ հետո, և քանի զբոսաշրջիկ այցելեց Այվազյանի քարանձավները` անհայտ է, սակայն քարանձավների մասին պատմությունով փաստում ենք Այվազյանի՝ զբոսաշրջության հանդեպ նախասիրությունը:
Այնպես ստացվեց, որ Չարենցավանի ՀՀՇ-ական քաղաքապետ Վարդան Այվազյանը, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, վաճառեց քաղաքում եղած բոլոր հյուրանոցները: Բոլորը հիշեցին նրա քարանձավային նկրտումները և մտածեցին, որ ինչ արվում է` տուրիզմի համար է արվում՝ վերջ հյուրանոցներին, կեցցե՛ն քարանձավները: Եվ երբ Չարենցավանում ջրի գնով վաճառված հյուրանոցները հիմնովին քանդեցին՝ վաճառելով երկաթը և մնացած այլ շինանյութերը, բոլորը ողջունեցին Այվազյանի հստակ քայլերը դեպի քարանձավային տուրիզմ: Չարենցավանցիները մեծ հույսեր կապեցին Այվազյանի նորամուծության հետ:
Անցան տարիներ: Չարենցավանի հյուրանոցների ավարը չէր կարող երկար ժամանակ կերակրել Այվազյանին, իսկ քարանձավային զբոսաշրջությունը չկայացավ: Նա որոշեց զբոսաշրջությունը զարգացնելու համար կտրուկ փոխել մեր երկրի էկոլոգիական վիճակը: Շատ հանճարեղ որոշում էր: Եվ ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը, գնահատելով Վարդան Այվազյանի հանճարեղ այդ գաղափարը, նրան նշանակեց ՀՀ բնապահպանության նախարար:
Նոր պաշտոնում Այվազյանը հայտնվեց միջազգային սկանդալի կիզակետում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը գրել էր, որ ոսկու հանքերի շահագործման թույլտվության համար 2005-ին «Գլոբալ գոլդ» ընկերությունից Այվազյանը պահանջել էր 3 միլիոն դոլար: Դրանից հետո Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը վճիռ էր կայացրել, ըստ որի` Այվազյանից հօգուտ «Գլոբալ գոլդ»-ի 37 միլիոն 500 հազար դոլար պետք է բռնագանձվի: Այվազյանը մեղադրվում է ընկերության գործունեությանը խոչընդոտելու և ֆինանսական վնասներ պատճառելու համար: Ստացվեց, որ բնապահպանական որևէ խնդիր չլուծվեց, իսկ շատ ամերիկացիներ, այդ թվում նաև նախկին դեսպանը, էլ դժվար Հայաստան գան:
Այվազյանի գործունեության արդյունքում տուժել է նաև Վրաստանը: Նրան այդ երկրում 20 տարով լիճ էին տվել` պայմանով, որ լճում միշտ պետք է ձկներ լինեն: Այվազյանի լճում մի քանի ամսից ձկներ այլևս չկային: Եվ այսպես շարունակ: Ստացվում է, որ Վարդան Այվազյանի միջազգային խայտառակ գործունեությունից տուժել են ոչ միայն տարբեր երկրների բազմաթիվ քաղաքացիներ, այլև հայրենի զբոսաշրջությունը: Եվ իրոք, տեսնելով Այվազյանի խայտառակ կերպարը՝ քչերը կհամաձայնեն Հայաստան այցելել՝ լինի դա ամերիկացի, վրացի, առավելևս՝ սփյուրքահայ: Պարոն Այվազյանը շատ դիպուկ է նկատել, որ զբոսաշրջության զարգացման իմաստով Վրաստանում ծով լինելու հանգամանքը կարևոր է, սակայն ոչ որոշիչ: Իսկ որոշիչը, մեր կարծիքով, այն է, որ Վրաստանում չկան Վարդան Այվազյան և նրա նմաններին նախարար նշանակող նախագահ:
Ծառուկ Սարգսյան
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47