Քառասուներկուամյա Թելմա Ղազարյան Ալթունը, որը մոլորակի տարբեր անկյուններում մարաթոնների մասնակցության հարուստ փորձ ունի, պատրաստվում է հունիսին մասնակցել իր համար առանձնահատուկ կարևորություն ունեցող մարաթոնի:
Ինչպես նշում է Asbarez-ը, խոսքը վերաբերում է ավելի քան 286 կմ հեռավորությամբ Վարդենիս (Հայաստան)-Հադրութ (Արցախ) մարաթոնին, որն անչափ կարևոր է Ալթունի համար, քանի որ անցկացվում է նրա պատմական հայրենիքում: Աղբյուրը նկատում է, որ հայուհու համար վաղեմի երազանք էր պատմական հայրենիքում մարաթոնի մասնակցելը:
Նշվում է, որ Ալթունը վազքը կսկսի Սևանա լճի մոտից ու կուղևորվի դեպի Հադրութ՝ ճանապարհին նվազագույն ժամանակ հատկացնելով քնին ու սնվելուն: Մարաթոնի ընթացքում հայուհին կանգ կառնի տարբեր բնակավայրերում՝ տեղացիներին ողջունելու ու նրանց հետ զրուցելու համար:
Ալթունը լիահույս է, որ իրեն կհաջողվի վերջնակետին հասնել 3 օրում: Նշվում է, որ մարաթոնի կազմակերպիչն ԱՄՆ-ում գրանցված Ճանապարհորդների հայկական ասոցիացիան է, որի կարծիքով՝ այս մարաթոնը հրաշալի առիթ կլինի Հայաստանի և Արցախի էկոզբոսաշրջության գովազդի համար:
Հայտնի է, որ մարաթոնի ժամանակ նրան հեծանվով ուղեկցելու է 2 մարդ, ինչպես նաև՝ 1 մեքենա:
«Ես փորձում եմ փոխհատուցել ազգիս: Ես աշխարհի տարբեր անկյուններով եմ վազել, բայց ոչ երբեք հայրենիքումս: Ժամանակն է, որպեսզի քրտինքս ու արցունքներս հայրենի հողի վրա թափեմ»,-նշել է վազորդուհին:
Ինչ վերաբերում է Ալթունի կյանքին, ապա նա ծնվել է Թեհրանում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Այժմ կինն ունի 2 երեխա:
Իրականում նա միակ հայուհին է, որ միջազգային ասպարեզում զբաղվում է այս մարզաձևով: Նախորդ մարաթոնների ժամանակ Ալթունը հրաժարվել է հովանավորչության բազմաթիվ առաջարկներից ու սեփական գրպանից հոգացել անհրաժեշտ բոլոր ծախսերը, որպեսզի կարողանա վազքի ժամանակ հայկական եռագույնի պատկերով մարզաշապիկ կրել, մարաթոնի եզրագծի մոտ Հայաստանի ազգային դրոշը ծածանել ու աշխարհին ի տես հայտարարել իր ազգային պատկանելիության մասին:
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
09:02
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32