Այս տարվա առաջին 3 ամիսներին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,1 տոկոսով: Անկումը պայմանավորվել է մանրածախ առևտրի 4,8 տոկոս նվազմամբ:
Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Այսօր քննարկվում էր 2016 թ-ի բյուջեի կատարողականը:
Ըստ փոխնախարարի՝ այս տարի կապիտալ ներդրումները նվազել են 1 տոկոսով:
Արտահանման ծավալներն աճել են 10,2 տոկոսով ներմուծման ծավալը նվազել է 12,3 տոկոսով: Սահմանին գանձված մուտքները նվազել են մոտ 14 մլն դրամով:
3 մլրդ դրամով պակաս մաքսային մուտքեր են եղել: Փոխարենը պետական բյուջեից ավելի է ծախսվել 15.3 մլրդ դրամ:
Նիստին պատգամավորները հիմնականում հետաքրքրվեցին սպառման ծավալների նվազմամբ, վարկավորման ոլորտի խնդիրներով ու տնտեսական աճով: ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական Արմեն Հայրապետյանը նշեց, որ 2016թ. առաջին եռամսյակի տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս:
Ըստ այդմ՝ տնտեսական աճը պայմանավորված է եղել արտահանման և հանքարդյունաբերության աճով:
Արտաքին պետական պարտքը 4,406 մլրդ ԱՄՆ դոլար է: Արմեն Հայրապետյանի խոսքով՝ սպառման ծավալների նվազումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական ցնցումներով պայմանավորված տրանսֆերտների նվազմամբ, 2016թ առաջին եռամսյակում տրանսֆերտները նվազել են 12 տոկոսով:
«Եթե Ռուսաստանի տնտեսությունը բարելավվի, տրանսֆերտները կաճեն, և հույս ունենք, որ սպառման նախկին ցուցանիշները հետ կգան»,- հույս հայտնեց Հայրապետյանը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22